icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Դերմատրիլ, նրբաքսուք

ԴեղաձեվըՓափուկ

ATC խումբԱրտաքին օգտագործման դեղեր: Մաշկաբանություն

ATC ենթախումբՀակաբակտերային, հակասնկային, հակաբորբոքային ազդեցությամբ դեղեր

Դեղի առևտրային անվանումըԴերմատրիլ

Դեղի միջազգային անվանումըԲետամեթազոնի դիպրոպիոնատ, Կլոտրիմազոլ, Գենտամիցինի սուլֆատ

Ներդիր թերթիկ՝ ուզբեկերեն: Dermatril
Ի՞նչ է Դերմատրիլը և ինչի՞ համար է այն կիրառվում

Դեղաբանական խումբ և ATX կոդ

Համակցված դեղամիջոց արտաքին օգտագործման համար:

ATX կոդ` D07CC01։

 

Ազդեցության մեխանիզմը

Դերմատրիլը համատեղում է հետևյալ ազդեցության մեխանիզմները՝ բետամեթազոնի դիպրոպիոնատի հակաբորբոքային ազդեցությունը, գենտամիցինի հակաբակտերիալ ազդեցությունը և կլոտրիմազոլի հակասնկային ազդեցությունը։

Ինչպե՞ս կիրառել Դերմատրիլը

Դեռահասներ և մեծահասակներ

Օրական 2 անգամ (առավոտյան և երեկոյան) բարակ շերտով նրբորեն քսել մաշկի ախտահարված հատվածներին, ընդ որում քսել ինչպես ախտահարված հատվածին, այնպես էլ այն շրջապատող առողջ մաշկի մակերեսին։

Բուժման տևողությունը կախված է ինչպես կլինիկական զննման և մանրէաբանական հետազոտության արդյունքներից, այնպես էլ բուժման նկատմամբ արձագանքից։ Ոտնաթաթի միկոզի (սնկային ախտահարման) դեպքում կարող է անհրաժեշտ լինել ավելի երկարատև բուժում (2–4 շաբաթ)։

2-12 տարեկան երեխաներ

Քսել փոքր քանակությամբ միայն մաշկի ախտահարված հատվածներին և զգուշորեն մերսել։ Օգտագործել օրական երկու անգամից ոչ ավել՝ պահպանելով նվազագույնը 6–12 ժամ ընդմիջում կիրառումների միջև։ Դեմքին, վզին, գլխամաշկին, սեռական օրգանների, հետանցքի և քրտնախաշ հատվածներին քսուքը պետք է կիրառել բժշկի հսկողությամբ։ Բուժման տևողությունը սահմանափակվում է 5–7 օրով։

Տե´ս «Հատուկ հրահանգներ և նախազգուշացումներ» և «Օգտագործում մանկական տարիքի հիվանդների մոտ» բաժինները։

Փաթեթի պարունակությունը և լրացուցիչ տեղեկություն

Յուրաքանչյուր գրամը պարունակում է․

Ակտիվ նյութեր՝ բետամեթազոն (դիպրոպիոնատի տեսքով) — 0.5 մգ (0.65 մգ), կլոտրիմազոլ — 10 մգ, գենտամիցինի սուլֆատ — 1 մգ;

Օժանդակ նյութեր՝ ցետեարետ-12, ցետեարետ-20, ցետոստեարիլ սպիրտ, հեղուկ պարաֆին, պրոպիլեն գլիկոլ, դիմետիկոն, մեթիլպարաբեն, պրոպիլպարաբեն, էթիլ սպիրտ, մաքրված ջուր։

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝  http://pharm.cals.am/pharm/data/drug_134425/1736329537406.pdf