Դեղը նախատեսված է ներքին ընդունման համար։
Սովորական դեղաչափը՝ մեկ դեղահատից օրական մեկ անգամ։ Անհրաժեշտության դեպքում դեղաչափը կարելի է բարձրացնել մինչև երկու դեղահատից օրական մեկ անգամ։
Պացինետների մեծամասնության համար օրական 20 մգ էնալապրիլի մալեատը (բացառիկ դեպքերում՝ 40 մգ) կամ 50 մգ հիդրոքլորթիազիդը բավարար է, ուստի խորհուրդ է տրվում օրական առավելագույնը 2 դեղահատ։ Եթե բուժական բավարար ազդեցություն չի դիտվում, ապա խորհուրդ է տրվում ավելացնել այլ դեղ կամ փոխել բուժումը։
Դեղի ընդունմանը նախորդող բուժում միզամուղներով
Սկզբնական դեղաչափից հետո հնարավոր է համախտանիշային թերճնշում, ինչը առավել հավանական է այն հիվանդների մոտ, ովքեր ունեն հիպովոլեմիա և/կամ էլեկտրոլիտների կոնցենտրացիաների խանգարում, որոնք առաջացել են նախորդող միզամուղներով բուժումից։ Էնալապրիլ-Հ-ով բուժումը սկսելուց 2-3 օր առաջ խորհուրդ է տրվում դադարեցնել միզամուղների ընդունումը։
Երիկամային անբավարարություն
Թիազիդային միզամուղներով բուժումը կարող է անարդյունավետ լինել երիկամային անբավարարություն ունեցող հիվանդների մոտ, իսկ այն դեպքում, երբ կրեատինինի մաքրումը կազմում է 0.5 մլ/վրկ և պակաս, թիազիդային միզամուղները արդյունավետ չեն։ Եթե կրեատինինի մաքրումը կազմում է 0.5-1.3 մլ/վրկ, բուժումը պետք է սկսել առանձին ակտիվ բաղադրատարրերի դեղաչափերի նախնական ընտրությամբ։
Տարեցներ
Կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ էնալապրիլի մալեատի և հիդրոքլորթիազիդի համակցության արդյունավետությունն ու տանելիությունը տարեցների և երիտասարդների մոտ նույնն են ։
Երեխաներ
Պացիենտների այս խմբի մոտ դեղի անվտանգությունն ու արդյունավետությունը ուսումնասիրված չեն։ Էնալապրիլ-Հ-ով բուժման տևողության սահմանափակում չկա։
Եթե գերազանցել եք դեղաչափը՝ ավելի շատ դեղահատ եք ընդունել, քան թույլատրելի է Եթե կարծում եք, որ ընդունել եք Էնալապրիլ-Հ–ի ավելի շատ դեղահատեր, քան թույլատրելի է, ապա՝ անմիջապես դիմեք Ձեր բժշկին, բուժքրոջը, դեղագետին, հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքին կամ թունավորումների վերահսկման տարածաշրջանային կենտրոնին՝ նույնիսկ եթե չունեք որևէ ախտանիշ։
Եթե Դուք մոռացել եք ընդունել Էնալապրիլ-Հ դեղը
Մի՛ անհանգստացեք։ Եթե Դուք մոռացել եք ընդունել Էնալապրիլ-Հ դեղը, ապա բաց թողեք տվյալ դեղաչափի ընդունումը: Հաջորդ դեղաչափը ընդունեք հաջորդ ընդունման համար նախատեսված ժամին։ Չի կարելի ընդունել կրկնակի դեղաչափ՝ բաց թողնվածը լրացնելու համար։
Եթե Դուք դադարեցնում եք Էնալապրիլ-Հ-ի ընդունումը
Մի դադարեցրեք Էնալապրիլ-Հ դեղի ընդունումը առանց Ձեզ բուժող բժշկի հետ նախապես խորհրդակցելու։
Եթե տվյալ դեղի կիրառման հետ կապված լրացուցիչ հարցեր ունեք, խորհրդակցեք բուժող բժշկի կամ դեղագետի հետ։
Շաքարների նկատմամբ անընկալունակություն
Եթե բժիշկը երբևէ տեղեկացրել է, որ Դուք որոշ շաքարների նկատմամբ անընկալունակություն ունեք, ապա մինչև դեղի ընդունումը խորհրդակցեք բժշկի հետ, քանի որ այն պարունակում է լակտոզա։