icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Էրիթրոմիցին, 1 % քսուք

ԴեղաձեվըՓափուկ

ATC խումբՀակամանրէային դեղեր

ATC ենթախումբՄակրոլիդային խմբի հակաբիոտիկներ (տեղային օգտագործման համար)

Դեղի առևտրային անվանումըԷրիթրոմիցին

Դեղի միջազգային անվանումըԷրիթրոմիցին (Erythromycin)

Բաղադրություն

Յուրաքանչյուր գրամը պարունակում է.

Ակտիվ բաղադրատարր՝  էրիթրոմիցին – 10 մգ,

Օժանդակ նյութեր՝  հեղուկ պարաֆին, պրոպիլպարաբեն, սպիտակ վազելին, էթիլ սպիրտ:

Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը

Ակնեի բուժման համար դեղեր, ակնեի բուժման համար արտաքին օգտագործման դեղեր, հակամանրէային միջոցներ ակնեի բուժման համար:

ԱԲՔ կոդ՝ D10AF02

Կիրառման ցուցումներ
  • Հասարակ ակնեի բուժում (հիմնականում պապուլյոզ և պուստուլյոզ):
  • Մաշկի թարախաբորբոքային հիվանդություններ:
Կիրառման եղանակները

Տեղային կիրառման համար. ախտահարված մաշկի նախապես մաքրված հատվածներին, օրը երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան։ Բուժումը շարունակում են մինչև կլինիկական բարելավվում, միջինը 1-3 ամիս։

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134416/1732626206794.pdf