Էրիթրոմիցինը պետք է կիրառել ճիշտ այնպես, ինչպես նշանակված է բժշկի կողմից։
Եթե ունեք որևէ կասկած դեղի օգտագործման վերաբերյալ, ապա պետք է խորհրդակցեք Ձեր բուժող բժշկի կամ դեղագործի հետ։
Ինչ պետք է իմանալ Էրիթրոմիցին դեղն օգտագործելուց առաջ
- Էրիթրոմիցինը պետք է կիրառել՝ քսելով միայն մաշկին։
- Դեղը չի կարելի կիրառել ներքին ընդունմամբ։
- Այս դեղը դյուրավառ է։ Դեղը պահեք կրակից, բոցից և հրդեհի այլ աղբյուրներից հեռու, ներառյալ ծխախոտը՝ ծխելու ժամանակ և դրանից հետո։
Կիրառման հաճախականություն և տևողություն
- Էրիթրոմիցինը պետք է կիրառել օրական երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան։
- Կիրառման հաճախականության ավելացումը չի հանգեցնում ավելի լավ արդյունքների։
- Դեղը պետք է օգտագործել առնվազն վեց-ութ շաբաթ, մինչև Դուք զգաք Էրիթրոմիցինի կիրառման համապատասխան ազդեցությունը։
- Դուք պետք է շարունակեք դեղի օգտագործումը Ձեր բժշկի նշանակման համաձայն՝ առավելագույնը 6 ամիս։
Էրիթրոմիցինի կիրառման եղանակը
- լիովին հեռացրեք դիմահարդարումը,
- լվացեք վնասված հատվածը փափուկ օճառով և տաք ջրով, ապա նրբորեն չորացրեք,
- բամբակյա տամպոնը կամ բարձիկը թրջեք լուծույթով և քսեք վնասված հատվածին,
- բամբակյա տամպոնի կամ բարձիկի օգնությամբ նրբորեն և համաչափ տարածեք լուծույթը ամբողջ վնասված մակերեսի վրա, ոչ թե առանձին հատվածների։
Էրիթրոմիցին դեղն օգտագործելուց հետո
- Օգտագործելուց հետո պատշաճ փակեք լուծույթի սրվակը, որպեսզի կանխեք դեղի արտահոսքը կամ գոլորշիացումը։
- Էրիթրոմիցինը պարունակում է բաղադրիչներ, որոնք հակաբիոտիկին օգնում են ներթափանցել ֆոլիկուլների մազարմատների խորքը, որտեղից զարգանում են կորյակները։ Այդ բաղադրիչները ապահովում են մաշկի խոնավությունը կիրառումից հետո մի քանի րոպեի ընթանցքում։
- Դիմահարդարվելուց առաջ անհրաժեշտ է, որպեսզի դեմքը ամբողջությամբ չոր լինի։
- Դուք կարող եք թեթևակի զգալ յուրհատուկ հոտ, մինչ դեղը կչորանա․ դա նորմալ է։
- Դեղի յուրաքանչյուր օգտագործումից հետո լվացեք ձեռքերը։
Եթե Դուք մոռացել եք ընդունել Էրիթրոմիցին դեղը
- Դեղը մի քսեք երկու անգամ, որպեսզի լրացնեք բաց թողնվածը։
- Հաջորդ դեղաչափը պետք է կիրառել սովորական ռեժիմով։
Եթե Դուք պատահաբար կուլ եք տվել Էրիթրոմիցին դեղը
Էրիթրոմիցինի կազմի մեջ մտնող բաղադրիչները սովորաբար վտանգավոր չեն, յուրաքանչյուր գործընթացի ժամանակ դեմքին քսվող քանակներ կուլ տալու դեպքում: Եթե լուծույթը պատահաբար ներթափանցել է բերան, անհրաժեշտ է անմիջապես լվանալ մեծ քանակությամբ ջրով։ Դիմեք բժշկին, եթե կուլ եք տվել լուծույթի բավականաչափ քանակ, որը գերազանցում է բուժական գործընթացի ժամանակ կիրառվող քանակը:
Եթե Ձեզ մոտ առաջացել են լրացուցիչ հարցեր Էրիթրոմիցինի կիրառման վերաբերյալ, դիմեք Ձեր բուժող բժշկին։