icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Լիզինոպրիլ, 10 մգ դեղահատեր

ԴեղաձեվըԴեղահատեր

ATC խումբՍրտաբանություն: Անոթաբանություն

ATC ենթախումբԱնգիոտենզին փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ) արգելակիչներ

Դեղի առևտրային անվանումըԼիզինոպրիլ

Դեղի միջազգային անվանումըԼիզինոպրիլ (Lisinopril)

Ինչ է Լիզինոպրիլ դեղը և ինչի համար է այն կիրառվում

Լիզինոպրիլը հանդիսանում է Լիզինոպրիլ դեղի ակտիվ նյութը։

Լիզինոպրիլը պատկանում է անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի արգելակիչների (ԱՓՖ արգելակիչներ) խմբին։

Լիզինոպրիլը կիրառվում է հետևյալ դեպքերում՝

  • բարձր զարկերակային ճնշման (հիպերտենզիա) բուժման համար
  • սրտային անբավարարության բուժման համար
  • եթե Դուք վերջերս ունեցել եք սրտի կաթված (սրտամկանի ինֆարկտ)
  • բարձր զարկերակային ճնշում ունեցողների մոտ 2-րդ տիպի շաքարային դիաբետից առաջացած երիկամային հիվանդությունների բուժման համար

 

Լիզինոպրիլը լայնացնում է արյունատար անոթները, որը հանգեցնում է բարձր զարկերակային ճնշման նվազմանը։ Այն օգնում է սրտին արյունը ավելի արդյունավետ արտամղել Ձեր մարմնի բոլոր հատվածներին։

Կիրառման եղանակը
  • Դեղահատը կուլ տվեք՝ մեկ բաժակ ջրով։
  • Փորձեք ընդունել դեղահատերը ամեն օր նույն ժամին։ Կարևոր չէ՝ Լիզինոպրիլն ընդունում եք ուտելուց առաջ, թե հետո։
  • Շարունակեք ընդունել Լիզինոպրիլ այնքան ժամանակ, քանի դեռ Ձեր բժիշկը չի թույլատրել դադարեցնել դրա օգտագործումը: Բուժման կուրսը երկարատև է։ Կարևոր է Լիզինոպրիլն ընդունել ամեն օր։

 

Առաջին դեղաչափի ընդունումը

  • Եղեք հատկապես ուշադիր Լիզինոպրիլի առաջին դեղաչափն ընդունելուց հետո կամ դեղաչափի ավելացման դեպքում։ Դա կարող է հանգեցնել զարկերակային ճնշման կտրուկ անկման, քան հետագա դեղաչափերը։
  • Առաջին դեղաչափի ընդունումը կարող է Ձեզ մոտ գլխապտույտ առաջացնել։ Եթե դա նկատվում է, պետք է պառկել։ Եթե դա Ձեզ անհանգստացնում է, խնդրում ենք հնարավորինս շտապ դիմել բժշկի։

 

Մեծահասակներ

Դեղաչափը կախված է Ձեր առողջական վիճակից և այն հանգամանքից, ընդունում եք արդյոք միաժամանակ այլ դեղամիջոցներ։ Ձեր բժիշկը Ձեզ խորհուրդ կտա, թե քանի դեղահատ պետք է ընդունեք ամեն օր։ Եթե ինչ որ բանում վստահ չեք, խորհրդակցեք Ձեր բժշկի կամ դեղագետի հետ։

 

Բարձր զարկերակային ճնշման բուժում

  • Խորհուրդ տրվող սկզբնական դեղաչափը կազմում է 10 մգ օրը մեկ անգամ։
  • Երկարաժամկետ օգտագործման սովորական դեղաչափը կազմում է 20 մգ օրը մեկ անգամ։

 

Սրտային անբավարարության բուժում

  • Խորհուրդ տրվող սկզբնական դեղաչափը կազմում է 2.5 մգ օրը մեկ անգամ։
  • Երկարաժամկետ օգտագործման սովորական դեղաչափը կազմում է 5-35 մգ օրը մեկ անգամ։

 

Սրտի կաթվածից հետո բուժում

  • Խորհուրդ տրվող սկզբնական դեղաչափը կազմում է 5 մգ՝ սրտի կաթվածից հետո 24 ժամվա ընթացքում, ապա ևս 5 մգ՝ 1օր անց։
  • Երկարաժամկետ օգտագործման սովորական դեղաչափը կազմում է 10 մգ օրը մեկ անգամ։

 

Շաքարային դիաբետով պայմանավորված երիկամային հիվանդությունների թերապիայի համար

  • Առաջարկվող դեղաչափը կազմում է 10 մգ կամ 20 մգ՝ օրական մեկ անգամ։

 

Եթե դուք տարեց եք, ունեք երիկամների հետ կապված խնդիրներ կամ ընդունում եք միզամուղներ, Ձեր բժիշկը կարող է նշանակել դեղի ավելի ցածր դեղաչափ, քան սովորականն է։

 

Օգտագործումը երեխաների և դեռահասների (6-16 տարեկան) մոտ բարձր զարկերակային ճնշման դեպքում

  • Լիզինոպրիլի օգտագործումը խորհուրդ չի տրվում 6 տարեկանից փոքր երեխաների կամ երիկամային ծանր խանգարումներ ունեցող երեխաների համար։
  • Բժիշկը կընտրի Ձեր երեխայի համար ճշգրիտ դեղաչափը։ Դեղաչափը կախված է երեխայի քաշից։
  • 20-50 կգ մարմնի քաշ ունեցող երեխաների համար խորհուրդ տրվող սկզբնական դեղաչափը կազմում է 2.5 մգ՝ օրական մեկ անգամ։
  • 50 կգ-ից ավել մարմնի քաշ ունեցող երեխաների համար խորհուրդ տրվող սկզբնական դեղաչափը կազմում է 5 մգ՝ օրական մեկ անգամ։

 

Եթե Դուք ընդունել եք ավելի շատ Լիզինոպրիլ, քան խորհուրդ է տրվում

Եթե Դուք ընդունել եք ավելի շատ Լիզինոպրիլ, քան նշանակված է բժշկի կողմից, անհրաժեշտ է դիմել բժշկի կամ մոտակա հիվանդանոց։

Ամենահավանական ախտանիշներն են՝ գլխապտույտ, հաճախացած սրտխփոց:

 

Եթե Դուք մոռացել եք ընդունել Լիզինոպրիլ

  • Եթե Դուք մոռացել եք ընդունել Լիզինոպրիլը, ընդունեք այն, հենց հիշեք։ Սակայն, եթե արդեն հաջորդ չափաբաժնի ժամանակն է, բաց թողած դեղաչափը մի ընդունեք։
  • Բաց թողնվածը փոխհատուցելու համար կրկնակի չափաբաժին մի ընդունեք:

 

Եթե դադարեցրել եք Լիզինոպրիլի ընդունումը

Մի դադարեցրեք դեղահատերի ընդունումը առանց բժշկի հետ խորհրդակցելու, նույնիսկ եթե Ձեզ լավ եք զգում։

Եթե ​​դեղը ընդունելու վերաբերյալ լրացուցիչ հարցեր ունեք, հարցրեք Ձեր բուժող բժշկին կամ դեղագործին:

Դեղաբանական հատկություններ

Դեղաբանական խումբ – Անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի արգելակիչներ:

ԱԲՔ կոդ – C09AA03

Փաթեթի պարունակությունը և այլ տեղեկություններ

Յուրաքանչյուր դեղահատ պարունակում է

Ակտիվ նյութ` 10 մգ լիզինոպրիլ (դիհիդրատի ձևով):

Օժանդակ նյութեր՝ եգիպտացորենի օսլա, մագնեզիումի ստեարատ, քսիլիտոլ, կալցիումի հիդրոֆոսֆատ:

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134425/1736329537406.pdf