icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Լիզինոպրիլ , 5 մգ դեղահատեր

ԴեղաձեվըԴեղահատեր

ATC խումբՍրտաբանություն: Անոթաբանություն

ATC ենթախումբԱնգիոտենզին փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ) արգելակիչներ

Դեղի առևտրային անվանումըԼիզինոպրիլ

Դեղի միջազգային անվանումըԼիզինոպրիլ (Lisinopril)

Ընդհանուր բնութագիրը
Հիմնական ֆիզիկաքիմիական հատկությունները

Կլոր, տափակ, սպիտակ կամ գրեթե սպիտակ գույնի անհոտ դեղահատեր՝ մեկ կողմից ակոսիկով:

Բաղադրությունը

Յուրաքանչյուր դեղահատ պարունակում է.

Ակտիվ բաղադրանյութ` 5 մգ լիզինոպրիլ (դիհիդրատի ձևով):
Օժանդակ բաղադրանյութեր` եգիպտացորենի օսլայի նատրիումական աղ, միկրոբյուրեղային ցելյուլոզա, մագնեզիումի ստեարատ:

Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը

ԱՓՖ (անգիոտենզին փոխարկերպող ֆերմենտի) արգելակիչ:
ԱԲՔ կոդը. C09AA03

Դեղաբանական ազդեցությունը

ԱՓՖ (անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի) արգելակիչ Է: Կանխում է անգիոտենզին I-ից անգիոտենզին II-ի առաջացումը:

Լիզինոպրիլը նվազեցնում է անգիոտենզինի անոթասեղմիչ ազդեցությունը , իջեցնում է ալդոստերոնի մակարդակը արյան պլազմայում, նվազեցնում է ծայրամասային անոթների ընդհանուր դիմադրողականությունը, մեծացնում է րոպեական ծավալը՝ չփոփոխելով սրտամկանի կծկման հաճախականությունը: Բարելավում է ներերիկամային դինամիկան:

Լիզինոպրիլը փոքրացնում է սրտամկանի ծանրաբեռնվածությունը և նվազեցնում է արյան փոքր շրջանառության ճնշումը, այն նվազեցնում է երիկամների անոթների դիմադրությունը և բարելավում արյան շրջանառությունը երիկամներում:

Երկարատև օգտագործման դեպքում փոքրանում է սրտամկիանի և դիմադրունակ զարկերակների պատի գերսնուցումը: Սրտային անբավարարության դեպքում բարելավում է սրտամկանի արյան մատակարարումը: Առավելագույն հակագերճնշումային ազդեցությունը նկատվում է դեղն ընդունելուց 6 ժամ հետո և շարունակվում է մոտավորապես 24 ժամ: Լիզինոպրիլի ազդեցության տևողությունը կախված է դեղաչափից և կազմում է մոտավորապես 24 ժամ: Դեղի արդյունավետությունը պահպանվում է բուժման ընթացքից հետո: Օգտագործելու կտրուկ ընդհատման դեպքում չի նկատվում արյան ճնշման բարձրացում:

Ֆարմակոկինետիկա

Ներծծումը և տեղաբաշխումը. ընդունելուց հետո Լիզինոպրիլը ներծծվում է աղեստամոքսային հատվածից: Ներծծման միջին տոկոսը կազմում է 25% ( 6% – 60%): Արյան պլազմայում խտությունը հասնում է առավելագույնին (Cmax) մոտավորապես 7 ժամ հետո: Չի կապվում արյան պլազմայի սպիտակուցների հետ:

Նյութափոխականությունը և արտազատումը. Լիզինոպրիլը չի կենսաձևափոխվում օրգանիզմում: Այն արտազատվում է երիկամների միջոցով: Կիսադուրսբերման պարբերությունը (T1/2) կազմում է մոտ 12 ժամ:

Ցուցումներ
  • Զարկերակային գերճնշում (մոնոթերապիայի կամ այլ հակագերճնշումային միջոցների հետ համակցված),
  • սրտային անբավարարություն,
  • շաքարախտային նեֆրոպաթիա,
  • սրտամկանի ինֆարկտի կանխարգելում կայուն հեմոդինամիկ ցուցանիշներով հիվանդների մոտ:
Դեղաչափավորումը և կիրառման եղանակները
Դեղը նշանակում են ներքին ընդունմամբ: Սննդի առկայությունը ստամոքսում չի ազդում դեղի ներծծման վրա, այն կարելի է ընդունել ուտելուց առաջ, հետո կամ ընթացքում: Դեղն ընդունում են օրական մեկ անգամ, մոտավորապես միևնույն ժամին:

Զարկերակային գերճնշման դեպքում, եթե այլ հակագերճնշումային դեղեր չի կիրառվում, սկզբնական դեղաչափը կազմում է օրական 10 մգ: Նախընտրելի է դեղն ընդունել քնելուց առաջ` զարկերակային ճնշման կտրուկ իջեցումից խուսափելու համար: Ռենովասկուլյար (երիկամ-անոթային) գերճնշման դեպքում, օրգանիզմի հեղուկի ծավալի նվազման, սրտային անբավարարության, ինչպես նաև ծանր գերճնշման դեպքերում սկզբնական դեղաչափը կազմում է օրական 2,5-5 մգ:

Հիվանդներին, որոնք կիրառում են միզամուղներ, լիզինոպրիլ նշանակելիս հարկավոր է 2-3 օր առաջ նախապես ընդհատել միզամուղների ընդունդումը: Միզամուղի ընդունման ընդհատման անհնարինության դեպքում լիզինոպրիլի սկզբնական դեղաչափը պետք է չգերազանցի օրական 5 մգ-ը: Այդ դեպքում առաջին դեղաչափն ընդունելուց հետո` հնարավոր ախտանիշային թերճնշման զարգացումից խուսափելու համար խորհուրդ է տրվում մի քանի ժամ լինել բժշկի հսկողության տակ (առավելագույն ազդեցությունը սկսում է 6 ժամ անց):

Պահպանող դեղաչափն է` օրական 20 մգ: Օրական առավելագույն դեղաչափը` 80 մգ:
Սրտային անբավարարության դեպքում կարելի է միաժամանակ ընդունել միզամուղների և/կամ սրտային գլիկոզիդների հետ: Մինչ Լիզինոպրիլի կիրառումը հնարավորինս պետք է փոքրացնել միզամուղի դեղաչափը: Սկզբնական դեղաչափը 2.5 մգ օրական, այնուհետև այն ավելացնում են աստիճանաբար` օրական մինչև 5-40 մգ: Օրվա առավելագույն դեղաչափը` 40մգ:

Սուր ինֆարկտի կանխարգելման նպատակով կայուն հեմոդինամիկ ցուցանիշներով հիվանդներին մինչև կլինիկական ախտանիշների ի հայտ գալը նշանակում են առաջին 24 ժամվա ընթացքում` 5 մգ օրական սկզբնական դեղաչափով երկու օրվա ընթացքում (ցածր ճնշման դեպքում օրական 2,5 մգ), այնուհետև օրական 10 մգ:

Դիաբետիկ նեֆրոպաթիայի դեպքում հիվանդներին նշանակում են սկզբում օրական 2,5 մգ: Պահպանող դեղաչափը ինսուլինկախյալ շաքարային դիաբետով և զարկերակային ճնշման նորմալ մակարդակ ունեցող հիվանդների համար կազմում է օրական 10 մգ: Անհրարժեշտության դեպքում այն ավելացնում են մինչև օրական 20մգ (դիաստոլիկ ճնշումը 75մմ սն. ս. –ից ցածր պահպանելու համար): II տիպի դիաբետի և զարկերակային ճնշման դեպքում դեղաչափը ընտրում են հաշվի առնելով 90մմ սն. սյունից ցածր դիաստոլիկ ճնշումը:

Երիկամային անբավարարության, ինչպես նաև հեմոդիալիզի դեպքում սկզբնական դեղաչափը որոշում են կախված կրեատինինի զտումից: Պահպանողական դեղաչափը ընտրում են ըստ զարկերակային ճնշման դինամիկայի (վերահսկելով երիկամների ֆունկցիան, կալիումի և նատրիումի մակարդակը արյան պլազմայում): Առավելագույն օրական դեղաչափը 40 մգ:

Կրեատինինի Cl
մլ/րոպե
Սկզբնական դեղաչափը մգ/օր
31 – 80 5 – 10
10 – 30 2.5 – 5
Կողմնակի ազդեցությունները
ԿՆՀ-ի կողմից` գլխապտույտ, գլխացավ, հոգնածություն;

Մարսողական համակարգի կողմից` փորլուծություն, սրտխառնոց, փսխում, համի զգացողության փոփոխություն, առանձին դեպքերում` ենթաստամոքսային գեղձի բորբոքում, դեղնախտ, լյարդի ֆերմենտների ավելացում:

Շնչառական համակարգի կողմից` չոր հազ;

Սրտանոթային համակարգի կողմից` ախտանշային թերճնշում, ցավեր կրծքավանդակի շրջանում, սրտխփոց, հաճախասրտություն:

Արյունաստեղծ համակարգի կողմից` սակավարնություն, լեյկոպենիա, նեյտրոպենիա, թրոմբոցիտոպենիա, ագրանուլոցիտոզ:

Միզարտադրության համակարգի կողմից` առանձին դեպքերում (հատկապես երիկամների ֆունկցիայի խանգարում կամ միզամուղներ ընդունող հիվանդների մոտ) – երիկամների ֆունկցիայի դառնալի խախտում, որը զուգակցվում է միզանյութի խտության և արյան շիճուկում կրեատինինի մակարդակի բարձրացմամբ, պրոտեինուրիա: Դեղի ընդունումը ընդհատելուց հետո այս ցուցանիշները կարգավորվում են:

Լաբորատոր ցուցանիշներ` գերկալիումարյունություն, թերնատրիումարյունություն, կրեատինինի մակարդակի բարձրացում, միզանյութում ազոտի քանակի բարձրացում, հատկապես հիվանդ երիկամների, շաքարախտի և ռենովասկուլյար գերճնշման դեպքերում), հիպոգլիկեմիա:

Ալերգիկ ռեակցիաներ` մաշկի ցան, անգիոնևրոտիկ այտուց, հազվադեպ բազմատեսակ էրիթեմա, մաշկի քայքայում:

Այլ նշաններ՝ թուլություն, քնի խանգարում, մկանացավ, հոդացավ, ատամի բորբոքում, մազաթափություն, մկանային կծկանք, իմպոտենցիա:

Բոլոր կողմնակի երևույթները կրում են դարձելի բնույթ և անցնում են բուժումից հետո:

Հակացուցումներ
  • գերզգայունություն Լիզինոպրիլի և այլ ԱՓՖ արգելակիչների նկատմամբ,
  • հիվանդության պատամության մեջ այլ ԱՓՖ արգելակիչներից առաջացած անգիոնևրոտիկ այտուցի առկայություն,
  • երիկամների ֆունկցիայի արտահայտված խախտումներ,
  • երիկամի զարկերակի երկկողմանի նեղվածք (ստենոզ) կամ մեկ երիկամի զարկերակի նեղացում՝ հարաճող ազոտարյունությամբ ,
  • աորտայի նեղվածք (կամ արյան հոսքի այլ խոչնդոտներ),
  • պորֆիրիա,
  • հղիություն,
  • մինչև 18 տարեկան հասակ:
Հղիություն և կաթնարտադրության շրջան
Հղիության ընթացքում հակացուցված է Լիզինոպրիլի ընդունումը: Կաթնարտադրության շրջանում Լիզինոպրիլի կիրառման անհրաժեշտութայն դեպքում պետք է դադարեցնել կրծքով կերակրումը:
Հատուկ ցուցումներ
Զգուշությամբ են նշանակում այն հիվանդությունների դեպքում, որոնք ուղեկցվում են ջրազրկմամբ (առատ քրտնազատություն, փորլուծություն, փսխում) և միզամուղներով նախորդող բուժման դեպքում, քանի որ մեծանում է զարկերակային թերճնշման առաջացման վտանգը: Նման դեպքերում առաջին դեղաչափի ընդունումից հետո մի քանի ժամ հարկավոր է լինել բժշկի հսկողության տակ :

Զգուշությամբ են նշանակում տարեց մարդկանց: Բուժումից առաջ, հնարավորության դեպքում,հարկավոր է կարգավորել նատրիումի իոնների մակարդակը կամ վերականգնել հեղուկի ծավալը ջրազրկումից հետո և հսկել հակագերճնշումային ազդեցությունը: Ծայրամասային անոթների հիվանդությունների դեպքում կարող է զարգանալ երիկամային զարկերակի նեղվածք:

Ջրա-էլեկտրոլիտային հաշվեկշռի խախտնման դեպքում Լիզինոպրիլի օգտագործումը կարող է հանգեցնել երիկամների գործունեության խախտմանը, սուր երիկամային անբավարարության զարգացմանը, որոնք, որպես կանոն, անցողիկ են:

Նախատեսված վիրահատությունից առաջ անհրաժեշտ է բժշկին տեղեկացնել, որ հիվանդը Լիզինոպրիլ է ընդունում, քանի որ ընդհանուր ցավազրկման դեպքում գոյություն ունի թերճնշման վտանգ: Եթե զարկերակային գերճնշմամբ հիվանդը ստացել է միզամուղներով բուժում, ապա, հնարավորության դեպքում, հարկավոր է լիզինոպրիլ օգտագործումից 2-3 օր առաջ դադարեցնել միզամուղների ընդունումը: Հակառակ դեպքում զգալի չափով մեծանում է զարկերակային թերճնշման առաջացման վտանգը: Եթե հնարավոր չէ դադարեցնել միզամուղի ընդունումը, ապա Լիզինոպրիլը պետք է նշանակել ցածր դեղաչափերով:

Խրոնիկական սրտային անբավարարության դեպքում միզամուղների դեղաչափը պետք է նվազեցնել: Զարկերակային թերճնշման առաջացման դեպքում հիվանդը պետք է ընդունի հորիզոնական, ոտքերը բարձր դիրք, անհրաժեշտության դեպքում` ֆիզիոլոգիական լուծույթի ներարկում:

Անգիոնևրոտիկ այտուցի ժամանակ հարկավոր է կազմակերպել համապատասխան բուժում` ադրելաինի ներարկում, գյուկոկորտիկոստերոիդներ, հակահիստամինային դեղեր:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ այն հիվանդների մոտ , որոնց պետք է դիալիզ անցկացվի, Լիզինոպրիլով բուժման դեպքում կարող է զարգանալ ալերգիկ ռեակցիա, որը պայմանավորված է հեմոդիալիզի ժամանակ օգտագործվող որոշ ֆիլտրող թաղանթների կամ արյան այլ տեսակի ֆիլտրացիայի կիրառմամբ:

Օգտագործումը մանկաբուժությունում
Խորհուրդ չի տրվում դեղը նշանակել երեխաներին, քանի որ մանկաբուժությունում դեղի արդյունավետությունն ու անվտանգությունը ուսումնասիրված չէ:

Լաբորատոր ցուցանիշների հսկում
Նշանակելուց առաջ անհրաժեշտ է ստուգել լաբորատոր ցուցանիշները՝ երիկամների գործունեությունը, ջրա-էլեկտրոլիտային փոխանակությունը և , անհրաժեշտության դեպքում, վերականգնել ջրի և աղերի կորուստը: Պարբերաբար պետք է ստուգել արյան պլազմայում լեյկոցիտների քանակը, հատկապես երիկամների և աուտոիմուն հիվանդությունների դեպքում, ինչպես նաև կալիումի պարունակությունը արյան պլազմայում:

Ավտոտրանսպորտ վարելու և մեխանիզմներ կառավարելու ունակության վրա ունեցած ազդեցությունը.
Պոտենցիալ վտանգավոր գործունեությամբ զբաղվելու որոշում կարող է կայացվել միայն դեղի նկատմամբ անհատական ռեակցիան ստուգելուց հետո:

Գերդեղաչափավորում
Ախտանիշներ` զարկերակային թերճնշում:

Բուժումը՝ ջրա-էլեկտրոլիտային հաշվեկշռի վերականգնում, անհրաժեշտության դեպքում` ախտանշային բուժում: Հեմոդիալիզի դեպքում Լիզինոպրիլը դուրս է գալիս օրգանիզմից:

Դեղորայքային փոխազդեցություններ
Լիզինոպրիլը կարող է մեծացնել գերկալիումարյունության առաջացման վտանգը, երբ օգտագործվում է կալիումը պահպանող միզամուղների (սպիրինոլակտոն, տրիամտերեն, ամիլորիդ), կալիումի դեղերի կամ կալիում պարունակող կերակրի աղի փոխարինիչների հետ, հատկապես, երիկամների ֆունկցիայի խանգարում ունցող հիվանդների մոտ (այդ պատճառով տվյալ համակցումները նշանակում են զգուշությամբ՝ արյան պլազմայում կալիումի մակարդակը կամ երիկամների ֆունկցիան վերահսկելով) :

Լիզինոպրիլի ազդեցությունը ուժեղանում է բետա- պաշարիչների, կալցիումական ուղիների արգելակիչների, միզամուղների և այլ հակագերճնշումային դեղերի հետ համատեղ օգտագործելիս:

Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի հետ ընդունելիս հնարավոր է Լիզինոպրիլի ազդեցության թուլացում:

Միաժամանակյա օգտագործման դեպքում Լիզինոպրիլը ուժեղացնում է էթանոլի ազդեցությունը:

Ֆարմակոկինետիկական փոխազդեցությունները

Լիթիումի դեղերի հետ միաժամանակյա կիրառման դեպքում Լիզինոպրիլը կարող է դանդաղեցնել լիթիումի արտազատումը օրգանիզմից (այդ պատճառով անհրաժեշտ է լիթիումի մակարդակը արյան պլազմայում կանոնավոր հսկել) :

Միզամուղների հետ Լիզինոպրիլի ընդունումը նվազեցնում է կալիումի դուրս բերումը օրգանիզմից:

Պիտանելիության ժամկետը
3 տարի: Չօգտագործել պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:
Դեղատնից բացթողման կարգը
Բաց է թողնվում դեղատոմսով:
Թողարկման ձևը և փաթեթավորումը
30 դեղապատիճ պարունակող ստվարաթղթե տուփ (3 բլիստեր 10ական դեղապատիճ պարունակող):
Պահման պայմանները
Պահել երեխաների համար անհասանելի, չոր, լույսից և խոնավությունից պաշտպանված տեղում` սենյակային ջերմաստիճանում: