icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Մետրոնիդազոլ Դենտա, դոնդող լնդերի համար

ԴեղաձեվըՓափուկ

ATC խումբՍտոմատոլոգիա

ATC ենթախումբՀակամանրէային ազդեցությամբ դեղեր բերանի խոռոչում տեղային օգտագործման համար

Դեղի առևտրային անվանումըՄետրոնիդազոլ Դենտա

Դեղի միջազգային անվանումըՄետրենիդազոլ / Քլորհեքսիդինի գլյուկոնատ (Мetronidazole / Chlorhexidine gluconate)

Ներդիր թերթիկ՝ ուզբեկերեն: Metronidazole denta , gum gel
Բաղադրությունը

ակտիվ բաղադրատարրեր՝ մետրոնիդազոլ (մետրոնիդազոլի բենզոատի տեսքով) – 10 մգ, քլորհեքսիդինի գլյուկոնատ (20% քլորհեքսիդինի գլյուկոնատի լուծույթի տեսքով) – 0.5 մգ,

օժանդակ նյութեր՝ պրոպիլեն գլիկոլ, կարբոմեր 940, երկնատրիումի էդետատ, նատրիումի սախարին, մենթոլ, նատրիումի հիդրօքսիդ, մաքրված ջուր:

Դեղաբանական խումբ և АТХ կոդ

Հակամանրէային դեղ՝ բերանի խոռոչի հիվանդությունների ժամանակ տեղային օգտագործման համար։

АТХ կոդ՝ A01AB11։

Կիրառման ցուցումներ

Կանխարգելում և բուժում՝

  • սուր գինգիվիտ,
  • Վենսանի սուր նեկրոտիկ խոցային գինգիվիտ,
  • քրոնիկ գինգիվիտ (այտուցված, հիպերպլաստիկ, ատրոֆիկ /դեսքվամատիվ/),
  • քրոնիկ պարոդոնտիտ,
  • պերիոդոնտիտ, պերիոդոնտալ թարախակույտ (համակցված թերապիայի մեջ),
  • ռեցիդիվող աֆթոզ (խոցային) ստոմատիտ։
Օգտագործման եղանակը և դեղաչափերը

Դեղը նախատեսված է բացառապես ատամնաբուժական ոլորտում կիրառման համար։

Լնդերի բորբոքումների (գինգիվիտ) դեպքում Մետրոնիդազոլ Դենտան քսվում է լնդերին՝ օրական 1–2 անգամ։ Դոնդողը լվանալ խորհուրդ չի տրվում։ Դոնդողի քսելուց հետո անհրաժեշտ է 30 րոպե խուսափել ուտելուց և խմելուց։ Բուժման կուրսի տևողությունը կազմում է միջինում 7–10 օր։

Աֆթոզ ստոմատիտի դեպքում Մետրոնիդազոլ Դենտա դոնդողը կիրառվում է բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասված հատվածի վրա՝ օրը 1-2 անգամ, 7-10 օրվա ընթացքում:

Պարոդոնտիտի դեպքում, ատամնափառի հեռացումից հետո, պարոդոնտալ գրպանիկները մշակվում են Մետրոնիդազոլ Դենտա դոնդողով և դոնդողը քսվում է լնդերի հատվածում։ Էքսպոզիցիայի ժամանակը՝ 30 րոպե։ Գործողությունների քանակը կախված է հիվանդության ծանրությունից։ Հետագայում դոնդողի ապլիկացիաները հիվանդը կարող է ինքնուրույն կատարել: Մետրոնիդազոլ Դենտա դոնդողը կիրառվում է լնդերի հատվածում՝ օրը 1-2 անգամ, 7-10 օրվա ընթացքում։

Քրոնիկ գինգիվիտի և պարոդոնտիտի սրացումների կանխարգելման համար Մետրոնիդազոլ Դենտա դոնդողը կիրառվում է լնդերի հատվածում՝ օրը 1-2 անգամ, 7-10 օրվա ընթացքում։ Բուժման կանխարգելիչ կուրսերը իրականացվում են տարին 2-3 անգամ։

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134425/1736329537406.pdf