ԴեղաձեվըՓափուկ
ATC խումբՊրոկտոլոգիա
ATC ենթախումբՀակաբորբոքային, տեղային անզգայացնող և անոթասեղմիչ ազդեցությամբ դեղեր
Դեղի առևտրային անվանումըՊրոկտոմեդ
Դեղի միջազգային անվանումըՖենիլէֆրին, դիբուկային, շնաձկան լյարդի յուղ
Յուրաքաչյուր գրամը պարունակում է.
Ակտիվ բաղադրանյութեր` 2.5 մգ ֆենիլէֆրինի հիդրոքլորիդ, 10 մգ դիբուկային, 30 մգ շնաձկան լյարդի յուղ:
Օժանդակ բաղադրանյութեր` ցետիլային սպիրտ, գլիցերիլ մոնոստեարատ, վազելին (կոշտ սպիտակ պարաֆին), պրոպիլենգլիկոլ (15%), պոլիսորբատ 60, մեթիլպարաբեն, պրոպիլպարաբեն, մաքրված ջուր:
Հակաթութքային միջոց, ԱԲՔ կոդը՝ C05AX03.
Համակցված դեղամիջոց թութքի տեղային բուժման համար:
Շնաձկան լյարդի յուղը իր մեջ պարունակվող ճարպալույծ վիտամինների և ալկօքսիգլիցերոլի հաշվին ցուցաբերում է հակաբորբոքային, արյունականգ, վերքը ապաքինող, իմունոխթանիչ և հակաքաղցկեղածին ազդեցություն:
Ֆենիլէֆրինը հանդիսանում է ադրենոխթանիչ, ցուցաբերում է տեղային անոթասեղմիչ ազդեցություն, որը նպաստում է էքսուդացիայի և այտուցվածության, քորի, թութքի և անոռեկտալ գոտու այլ հիվանդությունների ժամանակ առաջացած շիճուկային արտազատուկի նվազմանը:
Դիբուկայինը ցուցաբերում է տեղային անզգայացնող ազդեցություն:
Մեծահասակներին և 12 տարեկանից մեծ երեխաներին. մինչև ախտահարված մակերեսի վրա դեղի տարածումը անհրաժեշտ է անցկացնել հիգիենիկ պրոցեդուրա, հատկապես, սրբել մակերեսը թաց անձեռոցիկով, ապա՝ չորացնել: Դեղը քսել ախտահարված հատվածի վրա օրական 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան (անհրաժեշտության դեպքում մինչև 4 անգամ): Ուղիղ աղիքի մեջ ներդնելու համար օգտագործումից առաջ անհրաժեշտ է հանել ապլիկատորի պաշտպանիչ կափարիչը: Ապլիկատորը կցել պարկուճին, լավ ամրացնել և զգուշությամբ մտցնել ուղիղ աղիքի մեջ: Յուրաքանչյուր օգտագործումից հետո մանրակրկիտ ախտահանել ապլիկատորը և տեղադրել պաշտպանիչ կապարիչը: Նրբաքսուքը քսում են նաև հետանցքի շրջանի մաշկի վրա:
Եթե բուժումից 4 շաբաթ անց կլինիկական բարելավում չի նկատվում , ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:
Դեղը զգուշությամբ կիրառել զարկերակյին գերճնշման, հիպերթիրեոզի, շաքարային դիաբետի, միզակապության (շագանակագեղձի գերաճ) դեպքերում:
Արյունահոսության, վիճակի վատթարացման կամ 7 օրվա ընթացքում արդյունավետության բացակայության դեպքում ընդհատել դեղի կիրառումը և խորհրդակցել բժշկի հետ: Պատահաբար ներքին ընդունման դեպքում (օրինակ, մի քանի գրամ նրբաքսուք կուլ տալու դեպքում) հավանական է, գլխավորապես, համակարգային կողմնակի ազդեցությունների արտահայտում, հատկապես սիրտ-անոթային համակարգի կողմից՝ ընդհուպ մինչև սրտի կանգ, կենտրոնական նյարդային համակարգի կողմից՝ ցնցումներ, շնչառության ընկճում՝ ընդհուպ մինչև շնչառության կանգ:
Անհրաժեշտ է խուսափել աչքի հետ պատահական շփումից: Օգտագործումից հետո խորհուրդ է տրվում ձեռքերը մանրակրկիտ լվանալ:
Առանց բժշկի ցուցման չգերազանցել խորհուրդ տրվող օրական դեղաչափը: Ցանկալի չէ օգտագործել հակագերճնշումային դեղերի և հակադեպրեսանտների հետ:
Բուժումը. մեթհեմոգլոբինեմիայի դեպքում կատարել մեթիլեն կապույտի ներերակային ներարկում:
Հակադեպրեսանտների և ՄԱՕ արգելակիչների հետ միաժամանակյա նշանակման դեպքում հնարավոր է հիպերտոնիկ կրիզի զարգացում: