Սիլկադերմը մաշկին քսելուց հետո կարող է առաջանալ կարճատև տաքության և/կամ այրոցի զգացում, բուժման մինչև 5-րդ շաբաթը հնարավոր է մաշկի թեթևակի կարմրություն: Մաշկի ուժեղ գրգռման դեպքում անհրաժեշտ է դադարեցնել Սիլկադերմի կիրառումը: Բուժման առաջին շաբաթվա ընթացքում հնարավոր է կորյակացանի ուժեղացում:
Եթե հիվանդը նախօրոք ստացել է այլ դեղերով, հատկապես՝ կերատոլիտիկներով բուժում, ապա Սիլկադերմի կիրառումը պետք է հետաձգել մինչև նրանց օգտագործման հետևանքների անհետացումը:
Պետք է խուսափել Սիլկադերմը աչքերի, բերանի, քթի, լորձաթաղանթների, բաց վերքի մեջ ընկնելուց, ընկնելու դեպքում անմիջապես լվանալ ջրով:
Կողմնակի ազդեցությունների ի հայտ գալու դեպքում (մաշկի չորություն, էրիթեմա, տեղային գրգռում, այրոցի զգացում, կիրառման տեղում մաշկի թեփոտում, այտուցվածություն, աչքերի գրգռվածություն, այտուց) պետք է դեղի կիրառումը ժամանակավորապես դադարեցնել՝ մինչև ախտանշանների անհետացումը:
Բուժման ընթացքում խորհուրդ է տրվում խուսափել արևի տակ մնալուց: Արևահարված մաշկի դեպքում բուժումը պետք է սկսել արևահարման նշանների թուլացումից հետո:
Սիլկադերմը հակացուցված է միաժամանակ կիրառել մաշկի դեսկվամացիա առաջացնող դեղերի, ինչպես նաև մաշկի գրգռում կամ չորություն առաջացնող կոսմետիկական և հիգիենիկ միջոցների հետ, ինչպես նաև չի կարելի անցկացնել դեպիլյացիոն գործողություններ:
Կիրառումը մանկաբուժությունում. երեխաների և մինչև 18 տարեկան դեռահասների մոտ դեղի արդյունավետության ու անվտանգության վերաբերյալ հետազոտություններ չեն անցկացվել: Այդ պատճառով, խորհուրդ չի տրվում դեղը կիրառել երեխաների և մինչև 18 տարեկան դեռահասների մոտ: