Ինքնուրույն կիրառումը քիչ հավանական է։ Սովորաբար քսուքը կիրառում է բուժքույրը կամ բուժող բժիշկը՝ հետևյալ ցուցումներին համապատասխան․
Այրվածքներ․
- Սկզբում պետք է մաքրել ախտահարված հատվածը։
- Քսուքը քսել 3–5 մմ հաստությամբ շերտով վնասված մակերեսին՝ օգտագործելով ստերիլ ձեռնոց կամ գդալիկ։
- Ծածկել մակերեսը չկպչող վիրակապով։
- Դեղամիջոցը պետք է կիրառել օրական առնվազն 2 անգամ։
Ձեռքի այրվածքներ․
- Պետք է քսուքը քսել այնպես, ինչպես նշված է վերևում, հագցնել ձեռքին ձեռնոց և փակել այն դաստակի հատվածում։
- Հնարավորության դեպքում պետք է ավելի շատ շարժել մատները և ձեռքը։
- Յուրաքանչյուր հաջորդ կիրառման ժամանակ անհրաժեշտ է հոսող ջրի տակ հեռացնել քսուքի նախորդ շերտը։
Ոտքի խոցեր և պառկելախոցեր.
- Խոցային կամ վերքային խոռոչները պետք է լցնել 3–5 մմ հաստությամբ քսուքով և ծածկել վերքը հիգրոսկոպիկ վիրակապով։
- Ճնշող վիրակապ կարելի է կիրառել միայն բուժող բժշկի կամ բուժքրոջ թույլտվությամբ։
- Վիրակապերը սովորաբար պետք է փոխել ծայրահեղ դեպքում յուրաքանչյուր 1-2 օրը մեկ։ Քսուքի նոր շերտ քսելուց առաջ անհրաժեշտ է մաքրել և հեռացնել խոցի կամ վերքի նեկրոտիկ հյուսվածքները։
Մատների ծայրերի վնասվածքներ․
- Նախքան քսուքի 3–5 մմ հաստությամբ շերտով քսելը, համոզվեք, որ վնասված մատի արյունահոսությունը կանգ է առել։
- Մատի ծայրին մատնոց հագցրեք և այն ֆիքսեք անջրաթափանց սպեղանիով։
- Դեղամիջոցի կիրառումը պետք է կրկնել յուրաքանչյուր 2–3 օրը մեկ։
Եթե Դուք կիրառել եք ավելի շատ Սիլվադև, քան խորհուրդ է տրվում
Եթե քսուքը կիրառվել է ցուցումներին համապատասխան, ապա գերդոզավորումը քիչ հավանական է։ Մի օգտագործեք դեղամիջոցը ավելի երկար, քան նշանակել է Ձեր բուժող բժիշկը։
Եթե Դուք մոռացել եք ընդունել Սիլվադև դեղը
Եթե մոռացել եք կիրառել քսուքը, հնարավորինս շուտ կապ հաստատեք Ձեր բուժող բժշկի հետ։
Կարևոր տեղեկատվություն․ Միշտ օգտագործեք մեկ պարկուճի պարունակությունը միայն մեկ անձի բուժման համար։