Տետրացիկլին 1% ակնաքսուքի յուրաքանչյուր 100 գրամը պարունակում է՝
Ակտիվ նյութ՝ տետրացիկլին – 1 գ
Օժանդակ նյութեր՝ լանոլին անջուր — 40 գ, բժշկական վազելին ակնային – մինչև 100 գ
Ֆարմակոթերապևտիկ խումբ և ATX կոդ
Հակաբիոտիկ, տետրացիկլին
ATX կոդ – S01AA09
Կիրառման ցուցումներ
Տետրացիկլինի նկատմամաբ զգայուն մանրէների (այդ թվում քլամիդիաների) կողմից հարուցված ակնավարակներ՝ բլեֆարիտ, բլեֆարոկոնյուկտիվիտ, կերատիտ, կերատոկոնյուկտիվիտ, մեյբոմիտ (ակնագարիկ) և տրախոմա։
Կիրառման եղանակը և դեղաչափերը
Տեղային կիրառման համար։
0.5-ից մինչև 1 սմ երկարությամբ քսուքի շերտ դրվում է կոպի ներսային հատվածում՝
Բլեֆարիտ, բլեֆարոկոնյուկտիվիտ – օրը 3–4 անգամ՝ 5–7 օր:
Կերատիտ, կերատոկոնյուկտիվիտ – օրը 2–3 անգամ՝ 5–7 օր։ Եթե 3–5 օրվա ընթացքում վիճակը չի բարելավվում, անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ։
Մեյբոմիտ (ակնագարիկ) – գիշերը, մինչև բորբոքման ախտանշանների անհետացումը։
Տրախոմա – յուրաքանչյուր 2–4 ժամը մեկ կամ ավելի հաճախ՝ 1–2 շաբաթ։ Բորբոքային գործընթացի նվազումից հետո դեղը կիրառվում է օրը 2–3 անգամ։ Տրախոմայի բուժման տևողությունը 1–2 ամիս է։