icon-menu
icon-menu

Արտադրանքներ

    Վիտամին С, 250 մգ դեղահատեր

    ԴեղաձեվըԴեղահատեր

    ATC խումբՎիտամիններ: Պոլիվիտամիններ: Միկրոտարրեր

    ATC ենթախումբՎիտամիններ

    Դեղի առևտրային անվանումըՎիտամին С

    Դեղի միջազգային անվանումըԱսկորբինաթթու (Ascorbic acid)

    Ինչ է վիտամին C դեղը և ինչի համար է այն կիրառվում

    Վիտամին C-ի ակտիվ բաղադրատարրը ասկորբինաթթուն է: Վիտամին C-ն կիրառվում է ցինգայի կանխարգելման և բուժման համար:

     
    Ինչ պետք է իմանալ վիտամին C դեղն ընդունելուց առաջ

    Մի՛ ընդունեք Վիտամին C, եթե.

    • Ունեք ալերգիա (գերզգայունություն) ասկորբինաթթվի կամ դեղի ցանկացած այլ բաղադրիչի նկատմամբ:
    • Ասկորբինաթթուն հակացուցված է հիպերօքսալուրիա ունեցող պացիենտներին:
     
    Կիրառման հատուկ հրահանգներ և նախազգուշացումներ

    Խորհրդակցեք բուժող բժշկի կամ դեղագետի հետ վիտամին C-ն ընդունելուց առաջ.

    • Վիտամին C-ի երկարատև կիրառումը կարող է հանգեցնել երիկամներով ասկորբինաթթվի քլիրենսի մեծացմանը, այդպիսով, դեղի օգտագործումը նվազեցնելը կամ կտրուկ դադարեցնելը կարող են դառնալ օրգանիզմում դրա պակասի պատճառ:
    • Ասկորբինաթթուն կարող է ազդել մեզում գլյուկոզայի քանակության որոշման հետազոտությունների արդյունքների վրա՝ տալով կեղծ բացասական արդյունքներ ինդիկատորով գլյուկոզոօքսիդազային մեթոդների կիրառման դեպքում (օրինակ՝ Labstix, Testape), իսկ նեոկուպրոինային մեթոդների դեպքում՝ կեղծ դրական:
    • Ասկորբինաթթուն կարող է ազդել ֆոսֆորովոլֆրամային կամ պղնձի վերականգնումով իրականացվող ուրիկազային մեթոդներով միզաթթվի քանակության գնահատման և արյան ոչ դեպրոտեինազցված շիճուկում կրեատինինի քանակության չափման վրա: 
    • Վիտամին C-ի բարձր դեղաչափերը կարող են հանգեցնել կեղծ բացասական արդյունքների կղանքում արյան որոշման հետազոտության ժամանակ:
    • Այնպիսի հազվադեպ ժառանգական հիվանդություններ ունեցող պացիենտներն, ինչպիսին են գալակտոզայի նկատմամբ անտանելիությունը, լակտազայի լրիվ անբավարարությունը կամ գլյուկոզո-գալակտոզային մալաբսորբցիան, չպետք է ընդունեն այս դեղը:

     

    Վիտամին C դեղի և այլ դեղերի միաժամանակյա կիրառում Տեղեկացրեք բժշկին կամ դեղագետին, եթե ընդունում եք, վերջերս ընդունել եք կամ պատրաստվում եք ընդունել ցանկացած դեղ:

    Հատկապես կարևոր է, եթե Դուք ընդունում եք ներքոհիշյալ դեղերից ցանկացածը.

    • Ասկորբինաթթուն մեծացնում է ամֆետամինների երիկամային արտազատումը: Ասկորբատի պլազմային կոնցենտրացիան նվազում է ծխելու և պերօրալ հակաբեղմնավորիչների ընդունման պատճառով:
    • Ասկորբինաթթուն մեծացնում է երկաթի ներծծումը:
    • Ասպիրինի և ասկորբինաթթվի միաժամանակյա կիրառումը կարող է ազդել ասկորբինաթթվի ներծծման վրա: Սալիցիլատի երիկամային արտազատումը չի փոխվում և չի հանգեցնում ասպիրինի հակաբորբոքային ազդեցության թուլացման:
    • Ալյումին պարունակող անտացիդների հետ միաժամանակյա ընդունումը կարող է մեծացնել մեզի միջոցով ալյումինի դուրս բերումը:
    • Ամիգդալինի հետ միաժամանակյա կիրառումը (հավելումների ձևով) կարող է բերել ցիանիդով թունավորման:
    • Դեֆերօքսամինի հետ ասկորբինաթթվի միաժամանակյա կիրառումը մեծացնում է մեզի միջոցով երկաթի արտազատումը: Իդիոպատիկ հեպոքրոմատոզ և թալասեմիա ունեցող պացիենտների շրջանում, ովքեր ընդունում են դեֆերօքսամին, ասկորբինաթթվի հաջորդող ընդունման դեպքում գրանցվել են կարդիոմիոպաթիաների և քրոնիկական սրտային անբավարարության դեպքեր: Այդպիսի պացիենտների մոտ ասկորբինաթթուն պետք է կիրառել զգուշությամբ և պետք է վերահսկել սրտի աշխատանքը:
    • Ասկորբինաթթուն կարող է ազդել արյան և մեզի մեջ կրեատինինի, միզաթթվի և գլյուկոզայի կենսաքիմիական որոշման վրա:

    Եթե Դուք պատրաստվում եք հանձնել արյան կամ մեզի անալիզ՝ տեղեկացրեք բժշկին կամ բուժքրոջը վիտամին C ընդունելու մասին, քանի որ այն կարող է ազդել հետազոտությունների արդյունքների վրա:

     

    Կիրառումը հղիության և կրծքով կերակրման շրջանում

    Չկան հասանելի կլինիկական տվյալներ հղիության վրա ասկորբինաթթվի ազդեցության վերաբերյալ: Կենդանիների վրա փորձարկումների արդյունքում չեն բացահայտվել հղիության, սաղմնային զարգացման/պտղի զարգացման, ծննդաբերության կամ հետծննդաբերական զարգացման վրա բացասական ազդեցություններ: Հղիության ժամանակ պետք է կիրառել զգուշությամբ:

    Եթե Դուք հղի եք, կարծում եք, որ հղի եք կամ պլանավորում եք հղիություն՝ նախքան այս դեղն ընդունելը խորհրդակցեք բուժող բժշկի հետ:
    Ասկորբինաթթուն թափանցում է կրծքի կաթի մեջ: Չնայած նրան, որ չկան նորածնի վրա վտանգավոր ազդեցության մասին տվյալներ՝ անհրաժեշտ է ընդունել դեղը զգուշությամբ:
    Եթե Դուք կերակրում եք կրծքով՝ խորհրդակցեք բուժող բժշկի հետ նախքան այս դեղն ընդունելը:
     
    Ազդեցությունը ուշադրություն պահանջող գործողությունների վրա (փոխադրամիջոցների վարում, սարքավորումների հետ աշխատանք)
    Չունի ազդեցություն, սակայն եթե դուք ենթադրում եք, որ Վիտամին C-ն ազդել է Ձեզ վրա՝ մի՛ վարեք մեքենա և մի՛ աշխատեք սարքավորումների հետ՝ մինչև ավելի լավ չզգաք Ձեզ:
    Ինչպես ընդունել վիտամին C դեղը

    Վիտամին C դեղն անհրաժեշտ է օգտագործել բժշկի նշանակմանը համապատասխան: Եթե համոզված չեք, թե ինչպես պետք է դեղն ընդունել, դիմեք բժշկի կամ դեղագետի: Վիտամին C-ն նախատեսված է ներքին ընդունման համար, ուտելուց հետո:

     
    Ընդունման եղանակը մեծահասակների, տարեցների և 6 տարեկանից բարձր երեխաների շրջանում
    Ցինգայի բուժում: օրական 250 մգ-ից ոչ պակաս՝ բաժանված մի քանի ընդունումների միջև:
    Ցինգայի կանխարգելում: օրական 25-75 մգ: Նշում. Վիտամին C 250 մգ գծիկով դեղահատեր և 500 մգ դեղահատեր առանց գծիկի դեղերի դեղաչափումը հարմար չէ կանխարգելիչ օգտագործման համար՝ կանխարգելիչ օրական դեղաչափի ապահովման տեխնիկապես անհնարին լինելու պատճառով:
     
    6 տարեկանից ցածր երեխաներ:
    Վիտամին C դեղահատերը՝ ներկայացված դեղաչափման միավորներով (125 մգ, 250 մգ, 500 մգ) նախատեսված չեն 6 տարեկանից ցածր երեխաների շրջանում կիրառման համար:
     
    Եթե գերազանցել եք դեղաչափը՝ ավելի շատ դեղահատ եք ընդունել, քան թույլատրելի է
    Եթե Դուք (կամ ուրիշ մեկը) ընդունել եք ավելի շատ դեղահատեր միանգամից, կամ ենթադրում եք, որ երեխան կուլ է տվել ինչ-որ քանակությամբ դեղահատեր, դիմեք հիվանդանոցի ընդունարան կամ անմիջապես տեղեկացրեք Ձեր բժշկին:
     
    Եթե դուք մոռացել եք ընդունել Վիտամին C դեղը
    Եթե Դուք երկար ժամանակ ընդունել եք վիտամին C, դրա ընդունման դադարեցման դեպքում կարող է զարգանալ վերջինիս պակաս: Դուք պետք է խորհրդակցեք ձեր բժշկի հետ նախքան այս դեղի ընդունումը դադարեցնելը:
     
    Ինչպիսի կողմնակի ազդեցություններ կարող են առաջանալ

    Ինչպես բոլոր դեղերը, Վիտամին C դեղը նույնպես կարող է առաջացնել կողմնակի ազդեցություններ, թեև ոչ բոլոր պացիենտների մոտ դրանք կարող են դրսևորվել:

    Եթե Դուք նկատել եք որևէ կողմնակի ազդեցություն՝ տեղեկացրեք այդ մասին բժշկին:
    Նյարդային համակարգի կողմից. գլխացավ:
    Անոթների կողմից. տաք «ալիքներ»
    Ստամոքս-աղիքային համակարգի կողմից. սրտխառնոց, փսխում և սպազմներ որովայնում: Ասկորբինաթթվի բարձր դեղաչափերի կիրառումը կարող է հանգեցնել փորլուծության:
    Մաշկի և ենթամաշկային հյուսվածքների կողմից. մաշկի կարմրություն:
    Երիկամների կողմից. այն պացիենտները, որոնք ունեն հիպերօքսալուրիայի զարգացման ապացուցված ռիսկ, չպետք է ընդունեն 1 գ-ից ավելի ասկորբինաթթու օրական, քանի որ հնարավոր է մեզի միջոցով օքսալատի արտազատման մեծացում: Սակայն դա չի դիտվում հիպերօքսալուրիա չունեցող մարդկանց շրջանում: Պարզվել է, որ գլյուկոզո-6-ֆոսֆատդեհիդրոգենազայի դեֆիցիտ ունեցող մարդկանց շրջանում ասկորբինաթթվի օգտագործումը կապված է հեմոլիտիկ անեմիայի զարգացման ռիսկի հետ: Երկար ժամանակ ասկորբինաթթվի մեծ դեղաչափերի օգտագործումը կարող է հանգեցնել ասկորբինաթթվի երիկամային քլիրենսի մեծացման, ինչի պատճառով դրա կիրառման նվազեցումը կամ դեղի օգտագործման կտրուկ դադարեցումը կարող են դառնալ վիտամին C-ի պակասի պատճառ: Օրական 600 մգ-ը գերազանցող դեղաչափերն ունեն միզամուղ ազդեցություն:
     
    Ինչպես պահել վիտամին C դեղը
    • Մի՛ օգտագործեք դեղը տուփի վրա նշված պիտանիության ժամկետի ավարտից հետո: Պիտանիության ժամկետն ավարտվում է նշված ամսվա վերջին օրը:
    • Դեղը պահեք երեխաների համար անհասանելի, խոնավությունից և լույսից պաշտպանված վայրում՝ 15-25°C ջերմաստիճանային պայմաններում:
    • Պիտանիության ժամկետ՝ 2 տարի: Մի՛ օգտագործեք դեղը պիտանիության ժամկետի ավարտից հետո:

    Դեղերը չի կարելի նետել կոյուղի կամ կենցաղային թափոնների մեջ: Չօգտագործված դեղերի հետ վարվելու մասին հարցրեք դեղագետին: Այս միջոցառումներն ուղղված են շրջակա միջավայրի պահպանությանը:

     

    Ինչ է պարունակում վիտամին C դեղի փաթեթը և այլ տեղեկություն

    Ինչ է պարունակում Վիտամին C դեղը

    Ակտիվ բաղադրատարր. ասկորբինաթթու՝ 250 մգ յուրաքանչյուր դեղահատում
    Օժանդակ նյութեր՝ միկրոբյուրեղային ցելյուլոզ, մագնեզիումի ստեարատ, կալցիումի հիդրոֆոսֆատ:
     
    Ինչ տեսք ունեն Վիտամին C դեղի դեղահատերը և ինչ է պարունակում փաթեթը
    Վիտամին C, 250 մգ դեղահատեր.
    Կլոր, երկուռուցիկ սպիտակ դեղահատեր՝ մի կողմից գծիկով, առանց հոտի:
     
    Փաթեթի նկարագրություն
    10-ական դեղահատեր՝ պոլիվինիլքլորիդային թաղանթից և ալյումինե լաքապատ փայլաթիթեղից պատրաստված բլիստերում:
     
    Դեղատնից բաց թողնելու կարգ

    Բաց է թողնվում առանց դեղատոմսի: