Վիտամին C-ի ակտիվ բաղադրատարրը ասկորբինաթթուն է: Վիտամին C-ն կիրառվում է ցինգայի կանխարգելման և բուժման համար:



ԴեղաձեվըԴեղահատեր
ATC խումբՎիտամիններ: Պոլիվիտամիններ: Միկրոտարրեր
ATC ենթախումբՎիտամիններ
Դեղի առևտրային անվանումըՎիտամին С
Դեղի միջազգային անվանումըԱսկորբինաթթու (Ascorbic acid)
Վիտամին C-ի ակտիվ բաղադրատարրը ասկորբինաթթուն է: Վիտամին C-ն կիրառվում է ցինգայի կանխարգելման և բուժման համար:
Դեղաբանական խումբ – Ասկորբինաթթու (վիտամին C)
ԱԲՔ կոդ – A11GA01
Վիտամին C դեղն անհրաժեշտ է օգտագործել բժշկի նշանակմանը համապատասխան: Եթե համոզված չեք, թե ինչպես պետք է դեղն ընդունել, դիմեք բժշկի կամ դեղագետի: Վիտամին C-ն նախատեսված է ներքին ընդունման համար, ուտելուց հետո:
Ընդունման եղանակը մեծահասակների, տարեցների և 6 տարեկանից բարձր երեխաների շրջանում
Ցինգայի բուժում: օրական 250 մգ-ից ոչ պակաս՝ բաժանված մի քանի ընդունումների միջև:
Ցինգայի կանխարգելում: օրական 25-75 մգ: Նշում. Վիտամին C 250 մգ գծիկով դեղահատեր և 500 մգ դեղահատեր առանց գծիկի դեղերի դեղաչափումը հարմար չէ կանխարգելիչ օգտագործման համար՝ կանխարգելիչ օրական դեղաչափի ապահովման տեխնիկապես անհնարին լինելու պատճառով:
6 տարեկանից ցածր երեխաներ:
Վիտամին C դեղահատերը՝ ներկայացված դեղաչափման միավորներով (125 մգ, 250 մգ, 500 մգ) նախատեսված չեն 6 տարեկանից ցածր երեխաների շրջանում կիրառման համար:
Եթե գերազանցել եք դեղաչափը՝ ավելի շատ դեղահատ եք ընդունել, քան թույլատրելի է
Եթե Դուք (կամ ուրիշ մեկը) ընդունել եք ավելի շատ դեղահատեր միանգամից, կամ ենթադրում եք, որ երեխան կուլ է տվել ինչ-որ քանակությամբ դեղահատեր, դիմեք հիվանդանոցի ընդունարան կամ անմիջապես տեղեկացրեք Ձեր բժշկին:
Եթե դուք մոռացել եք ընդունել Վիտամին C դեղը
Եթե Դուք մոռացել եք ընդունել դեղամիջոցի հերթական դեղաչափը, ընդունեք այն, երբ միայն հիշեք և շարունակեք դեղահատերը ընդունել սովորական ռեժիմով։
Մի՛ ընդունեք կրկնակի դեղաչափ՝ բաց թողնվածը լրացնելու համար։
Եթե դադարեցնում եք Վիտամին C-ի ընդունումը
Եթե Դուք երկար ժամանակ ընդունել եք վիտամին C, դրա ընդունման դադարեցման դեպքում կարող է զարգանալ վերջինիս պակաս: Դուք պետք է խորհրդակցեք ձեր բժշկի հետ նախքան այս դեղի ընդունումը դադարեցնելը:
Ինչ է պարունակում Վիտամին C դեղը
Ակտիվ բաղադրատարր՝ ասկորբինաթթու՝ 500 մգ յուրաքանչյուր դեղահատում
Օժանդակ նյութեր՝ միկրոբյուրեղային ցելյուլոզ, մագնեզիումի ստեարատ, կալցիումի հիդրոֆոսֆատ, աերոսիլ 200:
Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_135156/1744032234852.pdf

