Միշտ ընդունեք դեղը՝ խստորեն պահելով բժշկի կողմից նշանավկած ցուցումները։ Եթե ունեք դեղի ընդունման վերաբերյալ որևէ կասկած, ապա պետք է խորհրդակցեք բուժող բժշկի կամ դեղագործի հետ։
Մեծահասակներ
Դեպրեսիա
Էսցիտալոպրամի խորհուրդ տրվող օպտիմալ դեղաչափը կազմում է 10 մգ, օրը մեկ անգամ։ Այնուհետև, բժշկի նշանակմամբ դեղաչափը կարելի է բարձրացնել մինչև 20 մգ՝ օրական:
Խուճապային խանգարումներ
Էսցիտալոպրամի խորհուրդ տրվող սկզբնական դեղաչափը առաջին շաբաթվա ընթացքում կազմում է 5 մգ՝ օրական մեկ անգամ, որից հետո դեղաչափը կարող է ավելացվել մինչև 10 մգ՝ օրական։ Դեղաչափը կարող է բարձրացվել բժշկի կողմից մինչև 20 մգ՝ օրական։
Սոցիալական տագնապային խանգարում
Էսցիտալոպրամի խորհուրդ տրվող օպտիմալ դեղաչափը կազմում է 10 մգ՝ օրը մեկ անգամ։ Ձեր բուժող բժիշկը կարող է դեղաչափը կամ նվազեցնել մինչև 5 մգ՝ օրական, կամ բարձրացնել մինչև 20 մգ՝ օրական՝ կախված օրգանիզմի արձագանքից։
Ընդհանրացված տագնապային խանգարում
Էսցիտալոպրամի խորհուրդ տրվող օպտիմալ դեղաչափը կազմում է 10 մգ՝ օրը մեկ անգամ։ Այնուհետև, բժիշկի նշանակմամբ դեղաչափը կարելի է բարձրացնել մինչև 20 մգ՝ օրական:
Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում
Էսցիտալոպրամի խորհուրդ տրվող օպտիմալ դեղաչափը կազմում է 10 մգ՝ օրը մեկ անգամ։ Այնուհետև, բժիշկի նշանակմամբ դեղաչափը կարելի է բարձրացնել մինչև 20 մգ՝ օրական:
Մեծահասակ հիվանդներ (65 տարեկանից բարձր)
Էսցիտալոպրամի խորհուրդ տրվող սկզբնական դեղաչափը առաջին շաբաթվա ընթացքում կազմում է 5 մգ՝ օրական մեկ անգամ: Այնուհետև, բժիշկի նշանակմամբ դեղաչափը կարելի է բարձրացնել մինչև 10 մգ՝ օրական:
Երեխաներ և դեռահասներ (18 տարեկանից փոքր)
Էսցիտալոպրամը չի կարելի նշանակել երեխաներին և դեռահասներին: Լրացուցիչ տեղեկությունների համար, խնդրում ենք ծանոթանալ
«Ինչ պետք է իմանալ Էսցիտալոպրամի օգտագործումից առաջ» բաժնին։
Երիկամների ֆունկցիայի խանգարումներ
Երիկամների ֆունկցիայի խանգարումներ ունեցող հիվանդներին զգուշությամբ պետք է նշանակվել։ Կիրառել ըստ բժշկի նշանակման։
Լյարդի ֆունկցիայի խանգարումներ
Լյարդի հետ կապված խնդիրներ ունեցող հիվանդներին չի կարելի է նշանակել օրական 10 մգ-ից ավելի դեղաչափ։ Կիրառել ըստ բժշկի նշանակման։
Նյութափոխանակության CYP2C19 ֆերմենտի թերգործառույթ ունեցող հիվանդներ
Այս հայտնի գենոտիպով հիվանդներին պետք չէ նշանակել օրական 10 մգ-ից ավելի դեղաչափ։ Կիրառել ըստ բժշկի նշանակման։
Էսցիտալոպրամը կարելի է ընդունել ինչպես սննդի հետ, այնպես էլ առանց դրա։ Հաբերը պետք է կուլ տալ ջրով։ Այն չի կարելի ծամել, քանի որ դրանք ունեն դառը համ։
Դեղի կիրառման տևողությունը
Կարող է անցնել մի քանի շաբաթ, նախքան սկսեք Ձեզ լավ զգալ: Նույնիսկ եթե որոշակի ժամանակ պահանջվի, հարկավոր է շարունակել Էսցիտալոպրամ դեղի ընդունումը, մինչև Դուք կզգաք վիճակի որոշակի բարելավում:
Մի փոխեք դեղաչափը առանց բժշկի հետ խորհրդակցելու:
Էսցիտալոպրամ դեղով բուժման տևողությունը կախված է, թե ինչ է Ձեզ խորհուրդ տալիս բժիշկը: Եթե Դուք չափազանց վաղ դադարեցնեք բուժումը, Ձեր ախտանիշները կարող են կրկնվել: Ձեր վիճակի բարելավման առաջին նշաններից հետո խորհուրդ է տրվում բուժումը շարունակել առնվազն 6 ամիս:
Եթե Դուք ընդունել եք ավելի շատ Էսցիտալոպրամ, քան խորհուրդ է տրվում
Եթե Դուք պատահաբար ընդունել եք չափից շատ դեղահատ, դիմեք բժշկի կամ մոտակա հիվանդանոցի ընդունարան։ Անմիջապես տեղեկացրեք բժշկին, նույնիսկ եթե անհանգստության որևէ ախտանիշ չունեք։ Գերդեղաչափման դեպքում կարող են առաջանալ գլխապտույտ, դող, հոգեշարժական գրգռվածություն, ցնցումներ, կոմա, սրտխառնոց, փսխում, սրտի ռիթմի խանգարումներ, արյան ճնշման իջեցում, ինչպես նաև օրգանիզմում հեղուկի և աղի հավասարակշռության փոփոխություններ։ Բժիշկի կամ հիվանդանոց գնալուց, Ձեզ հետ վերցրեք Էսցիտալոպրամ դեղի փաթեթը։
Եթե Դուք մոռացել եք ընդունել Էսցիտալոպրամ դեղը
Մի ընդունեք կրկնակի դեղաչափ՝ բաց թողած ընդունումը լրացելու համար:
Եթե Դուք մոռացել եք ընդունել հերթական դեղաչափը և այդ մասին հիշել եք քնելուց առաջ, անմիջապես ընդունեք այն: Հաջորդ օրը շարունակեք ընդունել սովորական ռեժիմով:
Եթե Դուք հիշել եք դեղի ընդունման մասին միայն գիշերը կամ հաջորդ օրը, մի ընդունեք բաց թողած դեղաչափը և շարունակեք ընդունել սովորական ռեժիմով:
Եթե Դուք դադարեցնեք Էսցիտալոպրամ դեղի ընդունումը
Պետք չէ դադարեցնել Էսցիտալոպրամ դեղի ընդունումը՝ առանց բժշկի ցուցման։ Եթե Դուք նախատեսում եք ավարտել բուժման կուրսը, որպես կանոն խորհուրդ է տրվում մի քանի շաբաթվա ընթացքում Էսցիտալոպրամի դեղաչափը աստիճանաբար նվազեցնել։
Դեղի ընդունման կտրուկ դադարեցումը կարող է հանգեցնել հանման համախտանիշի։ Դա հաճախ նկատվում է, երբ դադարեցնում են Էսցիտալոպրամի ընդունումը։ Ռիսկը մեծանում է երկարատև օգտագործման, բարձր դեղաչափերի կամ դեղաչափի կտրուկ նվազեցման դեպքում։ Մարդկանց մեծ մասը կարծում է, որ հանման համախտանիշի ախտանշանները թույլ են արտահայտված և երկու շաբաթվա ընթացքում ինքնուրույն անցնում են։ Սակայն որոշ հիվանդների մոտ դրանք կարող են լինել ծանր ընթացքով կամ երկարատև (2–3 ամիս կամ ավելի): Եթե դեղի դադարեցման ժամանակ Ձեզ մոտ առաջացել են հանման համախտանիշի ախտանիշներ, խնդրում ենք դիմել բժշկին։ Ձեր բուժող բժիշկը կարող է խնդրել Ձեզ սկսել նորից ընդունել դեղահատերը և դրանք դադարեցնել աստիճանաբար։
Հանման համախտանիշի ախտանիշներ՝ գլխապտույտ (երերուն քայլվածք կամ անհավասարակշռություն), ծակծկոցի, այրոցի և էլեկտրահարության (հազվադեպ) զգացողություն, այդ թվում՝ գլխի հատվածում՝ քնի խանգարում (վառ երազներ, մղձավանջներ, քնի խանգարումներ), անհանգստություն, գլխացավեր, սրտխառնոց, քրտնարտադրություն (ներառյալ գիշերային քրտնարտադրություն), անհանգստություն կամ գրգռվածություն, դող, շփոթություն և ապակողմնորոշվածություն, հուզականություն կամ գրգռվածություն, դիարեա (լուծ), տեսողության խանգարում, սրտի զարկերակի ուժեղացում։
Եթե Դուք ունեք լրացուցիչ հարցեր Էսցիտալոպրամ դեղի կիրառման վերաբերյալ, դիմեք Ձեր բուժող բժիշկին կամ դեղագործին։