Մասնակցությունը միջազգային գիտաժողովին
Նոյեմբերի 1-3-ը «Արփիմեդ» ընկերությունը մասնակցեց ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի կողմից կազմակերպված «Ֆարմացիայի արդի վիճակը և զարգացման հեռանկարները» խորագրով І միջազգային գիտաժողովին՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 75 և ԵՊՀ 100-ամյակներին։ «Արփիմեդ» ընկերության Որակի կառավարիչ Անի Ղազարյանը ներկայացրեց կազմակերպության ձեռքբերումները 2017-2018 թվականներին՝ նոր Որակի Հսկման Լաբորատորիայի և Աչքի ստերիլ քսուքների տարածքների կառուցման, PIC/S GMP միջազգային հավաստագրման վերաբերյալ:
Որակի հսկման լաբորատորիայի մանրէաբան Վարդուհի Աբրահամյանը ներկայացրեց «Մետրոնիդազոլ դենթա, 1% դոնդողի հակամանրէային ակտիվության չեզոքացման մեթոդի մշակումն ու վալիդացումը» թեմայով «Արփիմեդ» ընկերության մանրէաբանական լաբորատորիայի կատարած աշխատանքը:
«Արփիմեդ» ընկերությունն մասնակցում էր նաև գիտաժողովի ընթացքում կազմակերպված ցուցահանդեսին:
Գիտաժողովին մասնակից «Արփիմեդ» ընկերության աշխատակիցները՝ ընկերության գլխավոր տնօրեն Վաչագան Ղազարյանի հետ:
Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ «Արփիմեդ» ընկերություն բարեհաջող անցել է ՊԱԳ պահանջներին համապատասխանության տեսչական ստուգումը Ուկրաինայի բժշկական արտադրանքների և դեղերի հսկողության Պետական ծառայության կողմից: Արփիմեդը ստացել է ստերիլ ակնաքսուքների արտադրության ՊԱԳ համապատասխանության հավաստագիր (N 069/2017/GMP) և վերահավաստագրվել է ոչ ստերիլ դեղաձևերի արտադրության համար` N 068/2017/GMP (առաջին հավաստագրումը տեղի էր ունեցել 2014թ):
PIC/S ՊԱԳ միջազգային հավաստագրերը փաստում են, որ ընկերության որակի ապահովման համակարգը, դեղերի արտադրատարածքներն ու սարքավորումները համապատասխանում են Ուկրաինայում ընդունված Պատշաճ Արտադրական Գործունեության պահանջներին, ինչպես նաև PIC/S պահանջներին, ԵՄ դիրեկտիվներին և ԱՀԿ պահանջներին:
State Service of Ukraine on Medicines and Drugs Control