Ձեր բժիշկը պետք է տեղեկացնի Ձեզ, թե որքան Կարբամազեպինի դեղահատեր է պետք ընդունել և երբ: Ուշադիր հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին: Շատ կարևոր է ընդունել դեղահատերը ճիշտ ժամանակին: Եթե Դուք ունեք հարցեր ՝ դիմեք Ձեր բժշկին կամ դեղագետին: Շարունակեք ընդունել դեղահատերն այնքան ժամանակ, որքան նշանակված է բժշկի կողմից, եթե չի առաջացել որևէ խնդիր: Վերջինիս դեպքում խորհրդակցեք բժշկի հետ:
Սովորաբար բժիշկը բուժումը սկսում է նվազագույն դեղաչափից, որը հետագայում կարելի է բարձրացնել՝ կախված հիվանդի անհատական առանձնահատություններից: Կարբամազեպինի դեղաչափը պետք է կարգավորել յուրաքանչյուր հիվանդի անհատական առանձնահատկություններին համապատասխան: Դուք կարող եք ընդունել Կարբամազեպին դեղը ուտելու ժամանակ, ուտելուց հետո կամ սննդի ընդունումների միջև: Կարբամազեպին դեղահատերը պետք է ընդունել հեղուկով: Դեղը սովորաբար ընդունում են օրական 2-3 անգամ: Անհրաժեշտության դեպքում Դուք կարող եք բաժանել դեղահատը 2 հավասար մասերի՝ դեղահատի վրա առկա գծիկի միջոցով:
Էպիլեպսիայի բուժման ստանդարտ դեղաչափեր
Մեծահասակների համար
Դեղի սկզբնական դեղաչափը կազմում է 100-200 մգ՝ օրական 1-2 անգամ: Այնուհետև դեղաչափը դանդաղ բարձրացնում են մինչև օպտիմալ արդյունավետության հասնելը, սովորաբար այն զարգանում է օրական 800-1200 մգ-ի դեպքում, որը անհրաժեշտության դեպքում կարելի է բարձրացնել:
Տարեց հիվանդներ
Տարեց հիվանդների շրջանում դեղաչափը պետք է ընտրել զգուշությամբ, քանի որ հնարավոր են դեղորայքային փոխազդեցություններ:
Երեխաներ և դեռահասներ
Սովորաբար օրական դեղաչափը կազմում է 10-20 մգ/կգ՝ ըստ մարմնի զանգվածի՝ բաժանված մի քանի ընդունումների միջև:
Կարբամազեպին դեղահատերը խորհուրդ չեն տրվում փոքր երեխաներին:
5-10 տարեկան՝ 400-600 մգ օրական (200 մգ-ական օրը 2-3 անգամ՝ բաժանված մի քանի ընդունումների միջև):
10-15 տարեկան՝ 600-1000 մգ օրական ( 200 մգ օրական 3-5 անգամ՝ բաժանված մի քանի ընդունումների միջև):
> 15 տարեկան՝ 800-1200 մգ օրական (համապատասխանում է մեծահասակների դեղաչափմանը)
Խորհուրդ տրվող առավելագույն դեղաչափեր՝
Մինչև 6 տարեկան՝ 35 մգ/կգ/օր
6-15 տարեկան՝ 1000 մգ/օր
>15 տարեկան՝ 1200 մգ/օր
Հնարավորության դեպքում Կարբամազեպին դեղը պետք է ընդունել մոնոթերապիայի ձևով, սակայն համակցված բուժման դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել Կարբամազեպինի կիրառման նույն սխեման՝ դեղաչափի աստիճանաբար բարձրացմամբ: Կարբամազեպինի նշանակման դեպքում իրականացվող հակացնցումային բուժմանը զուգահեռ պետք է սկսել դեղի ընդունումն աստիճանաբար՝ պահպանելով կամ, անհրաժեշտության դեպքում, հարմարեցնելով այն հակացնցումային դեղերի դեղաչափերին:
Ստանդարտ դեղաչափեր եռվորյակ նյարդի նյարդացավի բուժման համար
Կարբամազեպին դեղի սկզբնական դեղաչափը կազմում է 200-400 մգ օրական, այնուհետև դեղաչափը պետք է աստիճանաբար բարձրացնել մինչև ցավի վերանալը (սովորաբար 200 մգ օրը 3-4 անգամ): Սովորաբար այս դեղաչափը հարմար է շատ հիվանդների դեպքում՝ ցավերի դադարեցման համար: Որոշ հիվանդների կարող է անհրաժեշտ լինել 1600 մգ դեղաչափ: Ցավային զգացողությունների մեղմացման դեպքում դեղաչափն աստիճանաբար նվազեցնում են մինչև նվազագույն պահպանողական դեղաչափ: Խորհուրդ տրվող առավելագույն օրական դեղաչափը կազմում է 1200 մգ: Ցավային զգացողության վերացման համար խորհուրդ է տրվում աստիճանաբար դադարեցնել բուժումը մինչև հաջորդ ցավային նոպան:
Ստանդարտ դեղաչափեր մանիակալ-դեպրեսիվ համախտանիշ ունեցող և լիթիումային բուժմանը չարձագանքող հիվանդների բուժման համար
Սկզբնական դեղաչափը՝ 400 մգ օրական բաժանված մի քանի ընդունումների միջև, աստիճանաբար մեծացնում են մինչև ախտանիշների լիարժեք վերահսկում և հիմնականում հասցվում է մինչև 1600 մգ, որը ևս բաժանվում է մի քանի ընդունումների միջև: Սովորական դեղաչափը տատանվում է օրական 400-600 մգ-ի սահմաններում՝ բաժանված մի քանի ընդունումների միջև:
Հատուկ խմբերի հիվանդներ
Լյարդի/երիկամների գործառույթի խանգարումներ
Չկան տվյալներ լյարդի կամ երիկամների գործառույթի խանգարումներ ունեցող հիվանդների մոտ կարբամազեպինի ֆարմակոկինետիկայի վերաբերյալ:
Եթե Դուք մոռացել եք ընդունել Կարբամազեպին դեղը
Եթե մոռացել եք ընդունել դեղի հերթական դեղաչափը, ընդունեք այն հիշելուն պես: Եթե արդեն հաջորդ դեղաչափի ընդունման ժամանակն է՝ մի՛ ընդունեք բաց թողնված դեղաչափը:
Եթե գերազանցել եք դեղաչափը՝ ավելի շատ դեղահատ եք ընդունել, քան թույլատրելի է
Եթե Դուք պատահաբար ընդունել Կարբամազեպինի չափից շատ դեղահատեր՝ անհապաղ դիմեք բժշկին կամ մոտակա հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունք: Վերցրե՛ք Ձեզ հետ դեղի փաթեթը, որպեսզի հիվանդանոցում իմանան, թե ինչ դեղ եք Դուք ընդունել: