Տեղային ախտանշանային բուժում և ցավազրկում նորածինների և մեծահասակների մոտ միջին ականջի բորբոքման (օտիտ) ժամանակ՝ չվնասված թմբկաթաղանթի դեպքում, այդ թվում՝
սուր էքսուդատիվ միջին օտիտի դեպքում,
գրիպի հետևանքով որպես բարդություն զարգացած օտիտի դեպքում, էքսուդատիվ վիրուսային օտիտի դեպքում,
բարոտրավմատիկ օտիտի դեպքում։
Կիրառման ձևը և դեղաչափերը
Օտիկայինը կիրառվում է նորածինների և մեծահասակների համար տեղային` կաթեցնում են արտաքին ականջի մեջ օրը 2-3 անգամ, 4 կաթիլ:
Օգտագործելուց առաջ շիշը պետք է տաքացնել ափերի մեջ, որպեսզի խուսափեք սառը լուծույթի շփումից ականջախեցու հետ:
Օտիկայինով բուժման տևողությունը չպետք է գերազանցի 10 օրը: Դրանից հետո անհրաժեշտ է վերանայել նշանակված բուժումը։