Զարկերակային ճնշման անկման, ցնցումների կամ քնկոտության առաջացման ռիսկերը մինիմումի հասցնելու համար Ձեր բուժող բժիշկը պետք է աստիճանաբար ավելացնի պրեպարատի դեղաչափը: Միշտ ընդունեք դեղամիջոցը ճիշտ այնպես, ինչպես նշանակված է Ձեր բուժող բժշկի կողմից: Եթե դուք կասկածներ ունեք, դեղամիջոցի ճիշտ ընդումնան վեաբերալ, ապա պետք է խորհրդակցեք Ձեր բուժող բժշկի կամ դեղագետի հետ:
Առաջին հերթին, կարևոր է, որպեսզի առանց Ձեր բուժող բժշկին տեղյակ պահելու, չնվազեցնեք դեղաչափը կամ լիովին դադարեցնեք դեղամիջոցի ընդունումը: Շարունակեք ընդունել դեղամիջոցն այնքան, ինչքան կնշի Ձեր բուժող բժիշկը: Եթե դուք 60 տարեկան եք կամ ավելին, ապա Ձեր բուժող բժիշկը պետք է աստիճանաբար ավելացնի դեղամիջոցի դեղաչափը, քանի որ տվյալ տարիքային խմբի հիվանդները ավելի շատ են հակված որոշ անցանկալի ազդեցությունների զարգացմանը (տես՝ «Ինչ պետք է իմանալ Ազալեպտինի ընդունումից առաջ»):
Եթե ձեզ անհրաժեշտ դեղաչափը հնարավոր չէ ստանալ Ազալեպտինի տվյալ դեղաչափի միջոցով, ապա պետք է օգտվել Ազալեպտինի՝ այլ դեղաչափով գոյություն ունեցող տարբերակներից, որոնց միջոցով հնարավոր է ստանալ անհրաժեշտ դեղաչափը:
Ազալեպտինի դեղահաբերը կարելի է բաժանել 2 հավասար դեղաչափի:
Շիզոֆրենիայի բուժումը
Առաջին օրվա համար ցուցված նախնական դեղաչափը կազմում է 12.5մգ (25մգ դեղահաբի կեսը) 1 կամ 2 անգամ, երկրորդ օրվա համար՝ 25մգ, օրը ՝1 կամ 2 անգամ: Դեղահաբը կուլ տվեք ամբողջությամբ՝խմելով ջրի հետ միասին: Եթե նշված դեղաչափը լավ է ընդունվում, ապա Ձեր բուժող բժիշկը կարող է դեղաչափը, աստիճանաբար, 25մգ քայլով ավելացնել մինչև 50մգ, և նույն կերպ աստիճանաբար ավելացնելով՝ երկուսից երեք շաբաթների ընթացքում, հասցնել օրական 300մգ: Դրանից հետո, եթե դարձյալ կա անհրաժեշտութուն ավելացնելու դեղաչափը ևս 50 ից 100 մգ.-ով, ապա դա կարելի է անել կես շաբաթը մեկ, քայլ առ քայլ ավելացնելով կամ ավելի նպաատակահարմար է 1 շաբաթանոց ինտերվալներով:
Առաջարկվող օրական դեղաչափը կազմում է 200-450մգ, բաժանելով այն օրական մի քանի ընդունումների: Որոշ մարդիկ կարող են կարիք ունենալ ավելի բարձր դեղաչափերի նշանակման: Թույլատրելի օրական դեղաչափը կարող է հասնել մինչև 900մգ: Հաճախ հանդիպող կողմնակի ազդեցությունները (մասնավորապես ցնցումները) հնարավոր են դառնում օրական 450մգ ից բարձր դեղաչափի դեպքում: Միշտ ընդունեք դեղամիջոցի, Ձեզ համար անհատապես սահմանված, մինիմալ էֆեկտիվ դեղաչափը: Մեծամասամբ մարդիկ ընդունում են սահմանված դեղաչափի մի կեսը առավոտյան, իսկ մյուս կեսը՝ երեկոյան: Ձեր բուժող բժիշկը Ձեզ խորհուրդ կտա ինպես բաժանել օրական դեղաչափը: Եթե Ձեզ համար օրական դեղաչափը սահմանվել է ընդամենը 200մգ, ապա դուք կարող եք այն ընդունել միանգամից, երեկոյան: Եթե սկսել եք Ազալեպտինի ընդումը և որոշակի ժամանակահատվածի ընթացքում Ձեզ մոտ նկատվում են դրական արդյունքներ, ապա Ձեր բուժող բժիշկը կարող է նվազեցնել դեղաչափը: Ազալեպտինը պետք է ընդունել 6 ամսից ոչ պակաս:
Մտածողության ծանր խանգարումների բուժումը՝ Պարկինսոնի հիվանդությամբ անձանց մոտ
Ցուցված նախնական օրական դեղաչափը կազմում է 12.5մգ (25մգ դեղահաբի կեսը) երեկոյան: Դեղահաբը կուլ տվեք ամբողջությամբ՝ խմելով ջրի հետ միասին: Այնուհետև Ձեր բուժող բժիշկը կարող է քայլ առ քայլ՝12.5 մգ ով ամեն անգամ ավելացնել դեղաչափը, սակայն շաբաթական միայն 2 անգամ, այդպես երկրորդ շաբաթվա վերջում դեղաչափը հասցնելով օրական 50մգ: Դեղաչափի ավելացումը պետք է դադարեցնել, կամ հետաձգել, եթե զգում եք թուլություն, գլխապտույտ, կամ գիտակցության խանգարումներ: Այս երևութներից խուսափելու համար, անհրաժեշտ է բուժման առաջին շաբաթների ընթացքում պարբերաբար չափել արյան զարկերակային ճնշումը:
Ցուցված նախնական օրական դեղաչափը կազմում է 25մգ-37.5մգ, ընդունելով մեկ անգամ՝ երեկոյան: Օրական դեղաչափի ավելացումը միանգամից մինչև 50մգ, կարելի կատարել միայն բացառիկ դեպքերում: Մաքսիմալ օրական դեղաչափը կազմում է 100մգ: Միշտ ընդունեք դեղամիջոցի, անհատապես ձեզ համար ընտրված, մինիմալ արդյունավետ դեղաչափը:
Եթե Դուք ընդունել եք սահմանված դեղաչափից շատ Ալազեպտին
Եթե Դուք կարծում եք, որ ընդունել եք, ավելի մեծ քանակի դեղահատեր, քան նշանակված է, կամ ինչ որ մեկն է ընդունել ձեր դեղահաբերը, ապա անմիջապես դիմեք Ձեր բուժող բժշկին կամ անհետաձգելի բուժօգնության համար:
Գերդոզավորման ախտանիշները ներառում են՝
Քնկոտություն, հոգնածություն, ուժասպառություն, գիտակցության կորուստ, կոմա, գիտակցության խանգարումներ, հալյուցինացիաներ, գրգռվածություն, անհոդաբաշխ խոսք, վերջութների կարկամություն, ձեռքերի դող (տրեմոր), նոպաներ (ցնցումներ), գերթքարտադրություն, բբերի լայնացում, տեսողության վատացում, ցածր զարկերեկային ճնշում, կոլապս, արագ կամ անկանոն սրտի աշխատանք, մակերեսային կամ դժվարացած շնչառություն:
Եթե դուք մոռացել եք ընդունել Ալազեպտինը
Եթե Դուք մոռացել եք ընդունել հերթական դեղաչափը, ապա ընդունեք այն անմիջապես հիշելու պահին: Եթե եկել է հաջորդ դեղաչափի ընդունման ժամանակը, ապա բաց թողնված դեղաչափը ընդունելու կարիք չկա, ընդունեք միայն հաջորդ դեղաչափը, իր ճիշտ ժամանակին: Մի ընդունեք կրկնակի դեղաչափ, բաց թողնված դեղաչափը փոխհատուցելու համար: Եթե Դուք վերջին 48 ժամվա ընթացքում չեք ընդունել Ալազեպտին, ապա հնարավորինս արագ կապվեք ձեր բուժող բժշկի հետ:
Եթե Դուք դադարեցրել եք Ալազեպտինի ընդունումը
Մի ընհատեք Ալալզեպտինի ընդունումը՝ առանց Ձեր բուժող բժշկի ցուցման, քանի որ Ձեզ մոտ կարող է զարգանալ հանման համախտանիշ: Այն ներառում է քրտնարտադրություն, գլխացավ, սրտխառնոց, փսխում և փորլուծություն:
Եթե Ձեզ մոտ նկատվում է վերոնշյալ ախտանիշներից որևէ մեկը, ապա անմիջապես այդ մասին տեղյակ պահեք Ձեր բուժող բժշկին: Այս ախտանիշներին կարող են հաջորդել ավելի լուրջ կողմնակի ազդեցության դրսևորումներ, եթե անմիջապես չիրականացվի անհրաժեշտ բուժում:
Կարող են նորից ի հայտ գալ հիմնական հիվանդութան ախտանիշները: Ցուցված է մեկից երկու շաբաթվա ընթացքում դեղաչափի աստիճանաբար, քայլային նվազեցում 12.5 մգով, եթե կարիք կա, ապա դադարեցնել բուժումը: Ձեր բուժող բժիշկը կտեղեկացնի Ձեզ, ինչպես պետք է նավզեցնել դեղամիջոցի օրական դեղաչափը: Եթե կարիք է առաջանում անհապաղ ընդհատել Ալազեպտինով բուժումը, ապա պետք է խորհրդակցել Ձեր բուժող բժշկի հետ: Եթե Ձեր բուժող բժիշկը կայացնի որոշում վերականգնել Ալազեպտինով բուժումը, և, եթե Ալազեպտինի վերջին դեղաչափը ընդունել եք ավելի քան 48 ժամ առաջ, ապա ցուցված նախնական դեղաչափը պետք է կազմի 12.5մգ:
Եթե Դուք ունեք այլ հավելյալ հարցեր՝ կապված տվյալ դեղամիջոցի օգտագործման հետ, ապա խորհրդացեք Ձեր բուժող բժիշկի կամ դեղագետի հետ: