Դեղահատերը պետք է ամբողջությամբ կուլ տալ ջրով։
Սրտանոթային հիվանդությունների առաջնային կանխարգելման համար, ինչպիսիք են թրոմբոզը և սուր սրտային անբավարարությունը ռիսկի գործոնների առկայության դեպքում (օրինակ՝ շաքարային դիաբետ, հիպերլիպիդեմիա, զարկերակային հիպերտենզիա, ճարպակալում, ծխել, տարեցներ) Կարդիոլայֆ դեղը նշանակում են՝ առաջին օրը 2 դեղահատ, որոնք պարունակում են յուրաքանչյուր դեղաչափում 75 մգ ացետիլսալիցիլաթթու, այնուհետև՝ օրական 1 դեղահատ։
Սրտամկանի կրկնակի ինֆարկտի և արյունատար անոթների թրոմբոզի կանխարգելման համար Կարդիոլայֆ դեղը նշանակում են՝ օրական մեկ անգամ 75–150 մգ դեղաչափով։
Թրոմբոէմբոլիայի կանխարգելման համար անոթային վիրահատություններից հետո (աորտոկորոնար շունտավորում, միջմաշկային տրանսլյումինալ կորոնար անգիոպլաստիկա) Կարդիոլայֆ դեղը նշանակում են՝ օրական մեկ անգամ 75–150 մգ դեղաչափով։
Անկայուն ստենոկարդիայի դեպքում Կարդիոլայֆ դեղը նշանակում են՝ օրական մեկ անգամ 75–150 մգ դեղաչափով։
Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134425/1736329537406.pdf