icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Կո-տրիմօքսազոլ, 240 մգ/ 5 մգ դեղակախույթ

ԴեղաձեվըՀեղուկ (ներքին ընդունման համար)

ATC խումբՀակամանրէային դեղեր

ATC ենթախումբՍուլֆանիլամիդի ածանցյալներ (համակարգային օգտագործման համար)

Դեղի առևտրային անվանումըԿո-տրիմօքսազոլ

Դեղի միջազգային անվանումըԿո-տրիմօքսազոլ (Սուլֆամեթօքսազոլ/ Տրիմետոպրիմ)

Դեղաձևը
Դեղակախույթ ներքին ընդունման համար:
Բաղադրությունը

Դեղակախույթի յուրաքանչյուր 5 մլ պարունակում է.

Ակտիվ բաղադրանյութեր` 200 մգ սուլֆամեթօքսազոլ, 40 մգ տրիմետոպրիմ:
Օժանդակ բաղադրանյութեր`միկրոբյուրեղային ցելյուլոզ (ավիցել), կարբօքսիմեթիլցելյուլոզի նատրիումական աղ, գլիցերին, սորբիտոլի 70% լուծույթ, մեթիլպարաբեն, նատրիումի սախարին, պոլիսորբատ 80 (տվին 80), բանանի բուրահաղորդիչ, մաքրված ջուր:
Շաքար չի պարունակում:

Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը

Հակամանրէային դեղամիջոց , ԱԲՔ կոդը` J01EE01.

Դեղաբանական ազդեցությունը

Կո-տրիմօքսազոլը համակցված հակամանրէային դեղամիջոց է, որը պարունակում է սուլֆամեթօքսազոլ` սուլֆանիլամիդային դեղամիջոց և տրիմետոպրիմ` դիամինոպիրիմիդինի ածանցյալ: Այս ազդող նյութերի համակցումը, որոնցից յուրաքանչյուրը ցուցաբերում է մանրէաճնշիչ ազդեցություն, ապահովում է բարձր մանրէասպան ակտիվություն գրամ-դրական և գրամ-բացասական միկրոօրգանիզմների նկատմամբ, այդ թվում` սուլֆանիլամիդների նկատմամբ կայուն:

Մանրէասպան ազդեցությունը պայմանավորված է Կո-տրիմօքսազոլի կողմից մանրէի նյութափոխանակության երկակի արգելակմամբ. սուլֆամեթօքսազոլը խախտում է դիհիդրոֆոլաթթվի սինթեզը, իսկ տրիմետոպրիմը կանխում է դիհիդրոֆոլաթթվի փոխակերպումը տետրահիդրոֆոլաթթվի: Այդպիսով, երկու բաղադրիչներն էլ արգելակում են ֆոլաթթվի առաջացման գործընթացը, որը միկրոօրգանիզմին անհրաժեշտ է պուրինային միացությունների սինթեզի համար, որն էլ` նուկլեինաթթուների (ՌՆԹ, ԴՆԹ): Դա կանխում է սպիտակուցների սինթեզը և հանգեցնում է մանրէների ոչնչացման:

Դեղը ակտիվություն է դրսևորում միկրոօրգանիզմների գրեթե բոլոր խմբերի նկատմամբ. գրամ-դրական` Enterobacteriaceae ցուպիկների մեծամասնության (Salmonella spp., Shigella spp., Klebsiella spp., Proteus mirabilis, Proteus vulgaris, Enterobacter spp., Serratiaspp., Escherichia coli տեսակների), Haemophilus influenzae, Morganella morganii, Yersinia spp., Brucella spp., Neisseria meningitidis, Neisseriagonorrhoeae, ինչպես նաև Pneumocystis carinii., գրամ-բացասական` ստաֆիլակոկերի (Staphylococcus aureus, Staphylococcus saprophyticus), ստրեպտոկոկերի (Streptococcus pneumoniae, Streptococcus agalactiae, Streptococcus viridans) նկատմամբ: Չի ազդում միկրոբակտերիաների, վիրուսների, անաէրոբ մանրէների մեծամասնության և սնկերի վրա:

Ֆարմակոկինետիկա

Ներքին ընդունման ժամանակ դեղամիջոցի 2 բաղադրիչներն էլ արագ և գրեթե ամբողջությամբ (90%) ներծծվում են ստամոքսաղիքային համակարգից: Արյան մեջ և հյուսվածքներում ակտիվ նյութերը բուժիչ խտության հասնում է ընդունումից 60 րոպե անց և պահպանվում է 12 ժամ: Արյան պլազմայում առավելագույն խտության հասնում է 2-4 ժամ անց:

Տեղաբաշխումը
Անցնում է օրգանիզմի հյուսվածքների և հեղուկների, այդ թվում թոքերի, նշագեղձերի, ողնուղեղային հեղուկի, շագանակագեղձի և երիկամների, միջին ականջի հեղուկի, բրոնխների և հեշտոցի արտազատուկի, կրծքի կաթի մեջ և անցնում է ընկերքային պատնեշով: Տրիմետոպրիմը սպիտակուցների հետ կապվում է 45 %-ով, իսկ սուլֆամեթօքսազոլը` 70 %:

Նյութափոխանակությունը
Երկու նյութերն էլ կենսափոխանակվում են լյարդում (ացետիլացում)` առաջացնելով որոշ նյութափոխանակության արգասիքներ:

Արտազատումը
Կիսադուրսբերման ժամանակահատվածը սուլֆամեթօքսազինի համար կազմում է 6-12 ժամ, տրիմետոպրիմի համար` 8-10 ժամ: Երկու բաղադրիչներն էլ արտազատվում են հիմնականում մեզի հետ: Անփոփոխ ձևով արտազատվում է սուլֆամեթօքսազոլի 15-30 % և տրիմետոպրիմի 40-60%:

Ցուցումները
  • Պնևմոցիստային թոքաբորբ, տոքսոպլազմոզ, նոկարդիոզ,
  • Միզուղիների վարակներ,
  • Սրացած քրոնիկ բրոնխիտ (միայն Կո-տրիմօքսազոլի նկատմամբ մանրէաբանական զգայունության որոշումից հետո):
  • Սուր ականջաբորբ երեխաների մոտ (միայն Կո-տրիմօքսազոլի նկատմամբ մանրէաբանական զգայունության որոշումից հետո) :
  • Կո-տրիմօքսազոլը կիրառում են նաև ակնեի , լեղուղիների վարակների, բրուցելոզի (այլ դեղերի հետ համակցված), փափուկ շանկրի, Burkholderia cepacia (Pseudomonas cepacia) կողմից հարուցված բշտային ֆիբրոզի վարակի, գոնորեայի, վեներային գրանուլեմայի (աճուկային գրանուլեմա), լիստերիոզի, կեղծ խոլերայի, մադուրոմիկոզի (միցետոմա), միջին ականջի բորբոքման, կապույտ հազի, որովայնային տիֆի և պարատիֆի, Ուիպլայի հիվանդության ժամանակ:
  • Դեղաչափերն ու կիրառման եղանակները

    Դեղը ընդունում են ուտելու ժամանակ կամ անմիջապես հետո` հեղուկի մեծ քանակով:

    Այն պետք է ընդունել օրը 2 անգամ (յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ) :
    6 շաբաթականից մինչև 5 ամսական նորածիններին նշանակում են 120 մգ (2.5 մլ դեղակախույթ):

    6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներին` 240 մգ (5 մլ դեղակախույթ):

    6-12 տարեկան երեխաներին` 480 մգ (10 մլ դեղակախույթ):

    Ընդունման հաճախականությունը` օրական 2 ամգամ:

    Երեխաներին կարելի է նշանակել նաև 24 մգ/կգ դեղաչափով, օրը 2 անգամ:

    Մինչև 6 շաբաթական նորածիններին Կո-տրիմօքսազոլի ընդունումը հակացուցված է կորիզային դեղնախտի զարգացման վտանգի համար, բայց այն կարող է օգտագործվել 4 շաբաթական նորածինների մոտ պնևմոցիտոզային թոքաբորբի կանխարգելման կամ բուժման համար:

    Մեծահասակներին և 4 շաբաթականից մեծ երեխաներին պնևմոցիտոզային թոքաբորբի բուժման համար նշանակում են մինչև 120 մգ/կգ Կո-տրիմօքսազոլ, 2-4 ընդունմամբ, 14-24 օր տևողությամբ: ԱՆհրաժեշտ է անցկացնել արյան ցուցանիշների հսկում, արյան պատկերի փոփոխման դեպքում անհրաժեշտ է նշանակել ֆոլաթթու:

    ՁԻԱՀ-ով հիվանդ երեխաներին կանխարգելման նպատակով կարելի է նշանակել կանխարգելման համար նախատեսված ստանդարտ դեղաչափեր: Դեղաչափը նշանակում են 3 օր անընդմեջ կամ 7 օր ` շաբաթական մեկ անգամ:

    Կողմնակի ազդեցություններ
    Սովորաբար դեղը լավ է ընդունվում: Առանձին դեպքերում դիտվում է գլխացավ, ընկճվածություն, գլխապտույտ, հազվադեպ` սրտխառնոց, փսխում և ստամոքսաղիքային ուղու ֆունկցիայի այլ խանգարումներ (փորլուծություն, հաստ աղու կեղծթաղանթային բորբոքում, խոլեստատիկ հեպատիտ), մաշկային ցան (այդ թվում` բազմաձև-բուլեզային էրիթեմա, Սթիվենս-Ջոնսոնի համախտանիշ, Լայելի թունավորէպիդերմալ նեկրոլիզ ), երիկամային (արյունամիզություն, երիկամաբորբ) և արյունաստեղծ (լեյկոպենիա, նեյտրոպենիա, թրոմբոցիտոպենիա, ագրանուլոցիտոզ, մեգալոբլաստային անեմիա) համակարգերի ֆունկցիաների խանգարում:
    Գերդեղաչափավորում
    Ախտանիշները` անորեքսիա, սրտխառնոց, փսխում, գլխացավ, ընկճվածություն, տենդ, արյունամիզություն, բյուրեղամիզություն, թրոմբոցիտոպենիա, լեյկոպենիա, մեգալոբլաստային անեմիա:

    Բուժումը` ստամոքսի լվացում, հեղուկի ընդունում, հեմոդիալիզ, ֆոլաթթվի մ/մ ներարկում:

    Հակացուցումներ
  • Գերզգայունություն (այդ թվում սուլֆանիլամիդների կամ տրիմետոպրիմի նկատմամբ),
  • Լյարդային և երիկամային անբավարարություն,
  • В12 – պակասորդային անեմիա,
  • Ագրանուլոցիտոզ,
  • Լեյկոպենիա,
  • Գլյուկոզո-6-ֆոսֆատդեհիդրոգենազի պակասորդ,
  • Վաղաժամ ծնված և մինչև 6 շաբաթական նորածիններ,
  • Հիպերբիլիռուբինեմիա երեխաների մոտ:
  • Հղիություն և կաթնարտադրության շրջան
    Հղիության և կաթնարտադրության շրջանում անհրաժեշտ է խուսափել Կո-տրիմօքսազոլի ընդունումից:

    Հատուկ ցուցումներ
    Երիկամների ֆունկցիայի արտահայտված խանգարում ունեցող հիվանդենրին Կո-տրիմօքսազոլ կարելի է նշանակել ցածր դեղաչափերով` կուտակման վտանգը նվազեցնելու նպատակով: Անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել լյարդի ֆունկցիայի խանգարում, ֆոլաթթվի պակասով պայմանավորված անեմիա ունեցող, քրոնիկ ալկոհոլիզմով տառապող, իմունոճնշիչներ ընդունող հիվանդներին Կո-տրիմօքսազոլ նշանակելիս: Տարեց հիվանդներին ցուցված է հավելյալ նշանակել ֆոլաթթու:

    Եթե դեղի ընդունման ընթացքում առաջանում է էկզանտեմա կամ այլ ալերգիկ ռեակցիաներ, ապա ընդունումը անմիջապես դադարեցվում է:

    Կո-տրիմօքսազոլով բուժման ընթացքում անհրաժեշտ է ապահովել հեղուկի համապատասխան քանակի ընդունումը և բավարար դիուրեզի պահպանումը, ինչպես նաև պետք չէ ընդունել մեզը թթվայնացող դեղեր (ասկորբինաթթու, հեքսամեթիլտետրամին), քանի որ հնարավոր է բյուրեղամիզության առաջացում:

    Դեղորայքային փոխազդեցություններ

    Թրոմբոցիտոպենիայի (արյունահոսության) առաջացման վտանգից ելնելով` դեղը խորհուրդ չի տրվում օգտագործել թիազիդային միզամուղների հետ միաժամանակ : Կո-տրիմօքսազոլը ուժեղացնում է Վարֆարինի հակամակարդիչ և Ֆենիտոինի հակացնցումային ազդեցությունները:

    Տրիմետոպրիմը խթանում է սուլֆոնիլմիզաթթվի ածանցյալ հանդիսացող հակաշաքարախտային դեղերի ազդեցությունը:

    Ռիֆամպիցինը կրճատում է տրիմետոպրիմի կիսադուրսբերման ժամանակահատվածը: Երիկամների վիրահատությունից հետո Կո-տրիմօքսազոլի և Ցիկլոսպորինի միաժամանակյա ընդունումը վատացնում է հիվանդի վիճակը: Խորհուրդ չի տրվում սալիցիլաթթվի, բութադիոնի, նապրօքսենի և պարաամինոբենզոյաթթվի ածանցյալների հետ միաժամանակյա ընդունումը:

    Հղիություն և կաթնարտադրության շրջան
    Հղիության և կաթնարտադրության շրջանում անհրաժեշտ է խուսափել Կո-տրիմօքսազոլի ընդունումից:
    Պահման պայմանները
    Պահել երեխաների համար անհասանելի, չոր, լույսից և խոնավությունից պաշտպանված տեղում` սենյակային ջերմաստիճանում:
    Պիտանելիության ժամկետ
    3 տարի: Չօգտագործել պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:
    Դեղատնից բացթողման կարգը
    Բաց է թողնվում դեղատոմսով:
    Թողարկման ձևը և փաթեթավորումը
    Ներքին ընդունման դեղակախույթ 240 մգ/5 մլ, 120 մլ շշիկում, որը ներդիր-թերթիկի հետ տեղադրված է ստվարաթղթե տուփի մեջ: