icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Ֆլուկոնազոլ, 150 մգ դեղապատիճներ

ԴեղաձեվըԴեղապատիճներ

ATC խումբՀակասնկային դեղեր

ATC ենթախումբԱզոլային խմբի դեղեր (համակարգային օգտագործման համար)

Դեղի առևտրային անվանումըՖլուկոնազոլ

Դեղի միջազգային անվանումըՖլուկոնազոլ (Fluconazole)

Ներդիր թերթիկ՝ ուզբեկերեն: Fluconazole 150 mg capsules
Բաղադրություն

Յուրաքանչյուր դեղապատիճ պարունակում է՝

Ակտիվ նյութ՝ ֆլուկոնազոլ — 150 մգ։

Օժանդակ նյութեր՝ լակտոզայի մոնոհիդրատ, էթիլցելյուլոզա։

Պինդ ժելատինային դեղապատիճի բաղադրություն՝

Կափարիչ և կաղապար՝ ադամանդե կապույտ գունանյութ FCF (E133, գունային ինդ. 42090) (Կապույտ №1), դեղին գունանյութ «արևամուտ» (E110, գունային ինդ. 15985) (Դեղին №6), խինոլինային դեղին գունանյութ WS (E104, գունային ինդ. 47005) (Դեղին №10), տիտանի երկօքսիդ (E171, գունային ինդ. 77891), պրոպիլենգլիկոլ (E1520), մեթիլպարաբեն (E218), պրոպիլպարաբեն (E216), նատրիումի լաուրիլսուլֆատ (E487), քացախաթթու (E260), կոլոիդային սիլիցիումի երկօքսիդ (E551), ժելատին q.s.p.։

Դեղաբանական խումբ և ATX կոդ

Դեղաբանական/թերապևտիկ խումբ՝ Համակարգային օգտագործման հակասնկային դեղեր։ Տրիազոլային ածանցյալներ։ Ֆլուկոնազոլ։

ATX կոդ՝ J02AC01

Ցուցումներ կիրառման համար
  • Վագինալ կանդիդոզ։
  • Կանդիդոզային բալանիտ։
Դեղաչափը և կիրառման եղանակը

Բուժումը կարելի է սկսել մինչ ցանքսի և այլ լաբորատոր հետազոտությունների արդյունքների ստացումը։ Սակայն բուժումը պետք է համապատասխանաբար փոփոխվի՝ երբ հայտնի կդառնան այս հետազոտությունների արդյունքները։

Մեծահասակներ

Վագինալ կանդիդոզի կամ կանդիդոզային բալանիտի դեպքում նշանակվում է միանվագ 150 մգ։

Երեխաների դեպքում

Չնայած առկա տվյալներին, որոնք հաստատում են ֆլուկոնազոլի օգտագործումը երեխաների մոտ, մինչև 16 տարեկան երեխաների մոտ սեռական օրգանների կանդիդոզի դեպքում ֆլուկոնազոլի օգտագործման վերաբերյալ հասանելի տվյալները սահմանափակ են։ Ներկայումս տվյալ ցուցմամբ օգտագործելը խորհուրդ չի տրվում, եթե տվյալ իրավիճակում հակասնկային բուժումը այս դեղով պարտադիր չէ և չկա այլ հարմար այլընտրանքային թերապիա։

Տարեցների համար դեղաչափի փոփոխում չի պաանջվում։

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134425/1736329537406.pdf