icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Սառը/տաք փաթեթ

ԴեղաձեվըԱյլ

ATC խումբԱյլ միջոցներ

Դեղի առևտրային անվանումըՍառը/տաք փաթեթ

Ընդհանուր բնութագիրը
Տաք/սառը փաթեթը օգտագործվում է որպես առաջին բուժօգնության միջոց մկանների ձգման, կապտուկների և կմախքա-մկանային այլ վնասվածքների դեպքում:
Կիրառումը որպես սառը կոմպրես
Տաք/սառը փաթեթը տեղադրել սառցարանի մեջ և թողնել 2.5 ժամ: Վերցնել փաթեթը, փաթաթել սրբիչով և տեղադրել վնասված մակերևույթին:
Կիրառումը որպես տաք կոմպրես
3 լիտր ջուրը եռացնել: Վերցնել կրակից և Տաք/սառը փաթեթը տեղադրել ջրի մեջ, թողնել 8-10 րոպե: Վերցնել փաթեթը, փաթաթել սրբիչով և տեղադրել վնասված մակերևույթին:
Փաթեթի տաքացումը միկրոալիքային վառարանում
Տաք/սառը փաթեթը դնել ջրով լցված ամանի մեջ և տեղադրել միկրոալիքային վառարանում: Տաքացնել 2 րոպեի ընթացում (600 Վտ հզորությամբ վառարանում): Փաթեթը հանել վառարանից, փաթաթել չոր սրբիչով և տեղադրել վնասված մակերևույթին: Անհրաժեշտության դեպքում փաթեթը տաքացնել յուրաքանչյուր 15 րոպեն մեկ անգամ: Չտաքացնել փաթեթը միկրոալիքային վառարանում առանց ջրի:
Հատուկ ցուցումներ
Տաքացման ընթացքում հետևել, որ դոնդողը չարտահոսի: Տաքացման ընթացքում փաթեթի ուռչելու դեպքում անհրաժեշտ է վառարանը անմիջապես անջատել: Խորհուրդ չի տրվում փաթեթը տեղադրել մարմնի զգայուն հատվածներին: Խորհուրդ չի տրվում նաև թուլացված արյան շրջանառություն ունեցող անձանց: Անհրաժեշտ է խուսափել դոնդողի ներթափանցումից դեպի ստամոքսաղիքային ուղի: Փաթեթը չտեղադրել անմիջապես մաշկի վրա:
Պահման պայմանները
Պահպանել սուր առարկաներից հեռու: Պահել սառցարանում: