icon-menu
icon-menu

Արտադրանքներ

    Հիդրոկորտիզոն, 0.5 % ակնաքսուք

    ԴեղաձեվըԱչքի քսուքներ

    ATC խումբԱկնաբուժություն

    ATC ենթախումբԳլյուկոկորտիկոստերոիդներ ակնաբուժությունում օգտագործման համար

    Դեղի առևտրային անվանումըՀիդրոկորտիզոն

    Դեղի միջազգային անվանումըՀիդրոկորտիզոն (Hydrocortisone)

    Ընդհանուր բնութագիրը
    Հիմնական ֆիզիկաքիմիական հատկությունները

    Սպիտակ կամ գրեթե սպիտակ, կիսաթափանցիկ ճարպային զանգված քսուքային հիմքի թույլ հոտով:

    Բաղադրությունը

    Հիդրոկորտիզոն, 0.5% ակնաքսուքի յուրաքանչյուր գրամը պարունակում է.

    Ակտիվ բաղադրանյութ` 5 մգ հիդրոկորտիզոն ացետատ:
    Օժանդակ բաղադրանյութեր` 2 մգ մեթիլպարաբեն, բժշկական ակնային վազելին մինչև 1000 մգ:

    Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը

    Գլյուկոկորտիկոիդներ, S01BA02

    Դեղաբանական ազդեցությունը

    Հիդրոկորտիզոնը հանդիսանում է գլյուկոկորտիկոստերոիդ: Ցուցաբերում է հակաբորբոքային, հակաալերգիկ, հակաքորային և հակաայտուցային ազդեցություն: Կայունացնում է բջջային և ենթաբջջային թաղանթները, այդ թվում մաստոցիտների և լիզոսոմային թաղանթները: Արգելակում է ալտերացիայի փուլը և նվազեցնում է բջջային բորբոքային ինֆիլտրատները, իջեցնում է լեյկոցիտների և լիմֆոցիտների միգրացիան դեպի բորբոքման շրջան: Նվազեցնում է իմունոգլոբուլինի կապումը բջջի մակերեսի ընկալիչների հետ, արգելակում է ցիտոկինների սինթեզը ու արտազատումը (ինտերլեյկիններ և ինտերֆերոններ) լիմֆոցիտներից և մակրոֆագերից: Նվազեցնում է արախիդոնաթթվի արտազատումըւ ֆոսֆոլիպիդներից և նրա մետաբոլիտների սինթեզը (պրոստոգլանդիններ, լեյկոտրիեններ, թրոմբօքսաններ): Իջեցնում է էքսուդատիվ ռեակցիան, նպաստում է մազանոթների թափանցելիության նվազմանը:

    Ֆարմակոկինետիկա

    Հիդրոկորտիզոնը վատ է թափանցում եղջերաթաղանթի միջով դեպի ներակնային հեղուկ: Այն թափանցում է վերնամաշկի և լորձաթաղանթի էպիթելի մեջ, կարող է չնչին քանակությամբ ներծծվել համակարգային արյան հոսք: Լորձաթաղանթի միջով ներծծված հիդրոկորտիզոնը նյութափոխանակվում է անմիջապես վերնամաշկում և էպիթելում, իսկ հետագայում նրա աննշան քանկությունը, ընդհանուր արյան հոսք կլանվելուց հետո, կենսաձևափոխվում է լյարդում: Արյան մեջ 80% կապվում է տրանսկորտինի հետ և 10% ալբումինի հետ: Նյութափոխանակության արգասիքների և փոքր քանակությամբ անփոփոխ ձևով արտազատվում է մեզի հետ ու չնչին քանակով՝ լեղու հետ: Լորձաթաղանձից հիդրոկորտիզոնի ներծծումը համակարգային արյան հոսք երեխաների մոտ առավել շատ է արտահայտված, քան մեծահասակների մոտ:

    Ցուցումներ

    – Աչքի և կոպերի եզրերի ալերգիկ հիվանդություններ,
    – Աչքի անոթաթաղանթի, եղջերաթաղանթի, սկլերայի և շաղկապենու բորբոքում;
    – Ասեպտիկ այրվածք (քիմիական, ջերմային կամ ճառագայթման արդյունքում առաջացած այրվածքներ);
    – Հետտրավմատիկ վիճակ կամ ակնագնդի վիրահատական միջամտություն (վիրահատությունից կամ տրավմայից ոչ շուտ քան 7 օր անց):

    Կիրառել բացառությամբ բժշկի նշանակմամբ՝ բարդությունների կանխարգելման համար:

    Դեղաչափավորումը և կիրառման եղանակները
    Ոչ մեծ քանակությամբ քսուքը դնել ստորին շաղկապենային պարկի մեջ օրական 2-3 անգամ՝ 2 շաբաթից ոչ ավել: Արդյունավետության կլինիկական գնահատումից հետո անհրաժեշտության դեպքում բուժումը կարող է շարունակվել: Հետտրավմատիկ վիճակի դեպքում դեղը նշանակում են 1-2 անգամ ոչ շուտ, քան տրավմայից կամ վիրահատությունից 7 օր անց:
    Հակացուցումներ
    – Անհատական գերզգայունություն դեղի բաղադրիչների նկատմամբ,
    – Աչքի թարախային, վիրուսային, տուբերկուլյոզային և սնկային հիվանդություններ
    – Առաջնային գլաուկոմա,
    – Եղջերաթաղանթի էպիթելի արատներ,
    – Պատվաստումների ընթացք,
    – Մանկական տարիք մինչև 1 տարեկան:
    Կողմնակի ազդեցություններ
    Տեղային ռեակցիաներ. եղջերաթաղանթի էպիթելի արատի վերականգնամն դանդաղում աչքի ավելի խորը բաժինների վարակվածության հավանականությամբ (եղջերաթաղանթի էպիթելի ամբողջականության խախտման ժամանակ դեղի կրառման դեպքում), աչքի ինֆեկցիոն հիավնդության տարածում, հատկապես՝ վիրուսային, հնարավոր է գլաուկոմայի զարգացում (3-6 շաբաթից ավել կիրառման դեպքում, հատկապես նախատրամադրվածություն ունեցող անձանց մոտ), կատարակտի զարգացում (մի քանի տարի կրկնվող բուժման կուրսի դեպքում):

    Համակարգային ռեակցիաներ. կիրառման հաճախականության մեծացման դեպքում փոքր տարիքի երեխաների մոտ հնարավոր է գլյուկոկորտիկոստերոիդներին բնորոշ համակարգային ռեակցիաների առաջացում:

    Հիդրոկորտիզոնի երկարատև շարունակական կիրառման դեպքում հնարավոր է մակուղեղի և մակերիկամների կեղևի ֆունկցիայի ընկճում:

    Հատուկ ցուցումներ
    Խորհուրդ չի տրվում գերազանցել բուժման կուրսը: Բուժման ընթացքում անհրաժեշտ է խուսափել շփումային ոսպնյակների օգտագործումից: Այլ աչքի կաթիլների օգտագործման դեպքում քսուքի կիրառման և կաթիլի կաթեցման միջև եղած ժամանակահատվածը պետք է լինի 15 րոպեից ոչ քիչ: 2 շաբաթից ավել օգտագործման դեպքում կամ անամնեզում բաց- կամ փականկյունային գլաուկոմայի առկայության դեպքում անհրաժեշտ է հսկել ներակնային ճնշումը: Հիդրոկորտիզոնը կարելի է բժշկի նշանակմամբ օգտագործել երեխաների բուժման համար, եթե սպասվող բուժիչ ազդեցությունը գերազանցում է հնարավոր կողմնակի ազդեցությունների առաջացման վտանգին: Երեխաների մոտ ավելի բարձր է հիդրոկորտիզոնի համակարգային ազդեցության առաջացման հավանականությունը, քան մեծահասակների մոտ: Այդ պատճառով երեխաների մոտ դեղը պետք է կիրառվի զգուշությամբ, հնարավորինս, կարճաժամկետ կուրսով (5-7 օր): Օրվա ընթացքում չափազանց շատ կիրառելը, շատ հաճախ օգտագործելը կարող է առաջացնել ներծծումը և հիդրոկորտիզոնի համակարգային ազդեություն: Մինչև 1 տարեկան երեխաներին դեղի կիրառումը հակացուցված է:

    Ավտոտրանսպորտը վարելու եւ մեխանիզմները կառավարելու ունակության վրա ունեցած ազդեցությունը. դեղը չի սահմանափակում հոգեֆիզիկական ակտիվությունը, ավտոտրանսպորտային միջոցներ և շարժվող մեխանիզմների ղեկավարելու ունակությունը: Հիվանդներին, որոնց մոտ կիրառումից հետո ժամանակավորապես վատթարանում է տեսողության հստակությունը, խորհուրդ չի տրվում անմիջապես կիրառումից հետո ավտոմեքենա վարել կամ աշխատել բարդ տեխնիկայի հետ:

    Հղիություն և կաթնարտադրության շրջան
    Հղիության և կաթնարտադրության շրջանում դեղի կիրառում հնարավոր է միայն այն դեպքում, երբ ակնկալվող օգուտը գերազանցում է պտղին սպառնացող վտանգին: Կաթնարտադրության շրջանում պետք է կիրառել զգուշությամբ և կարճաժամկետ:
    Դեղորայքային փոխազդեցություններ
    Այլ դեղերի հետ դեղորայքային փոխազդեցությունները գործնականում բացակայում են:
    Պիտանելիության ժամկետը
    2 տարի: Չօգտագործել պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:
    Դեղատնից բացթողման կարգը
    Բաց է թողնվում դեղատոմսով:
    Թողարկման ձևը և փաթեթավորումը
    Ակնաքսուք՝ լցված 3 գ տարողությամբ ակնաքսուքների համար նախատեսված բժշկական ալյումինե պարկուճում, որը ներդիր-թերթիկի հետ տեղադրված է ստվարաթղթե տուփի մեջ:
    Պահման պայմանները
    Պահել երեխաների համար անհասանելի, չոր, լույսից և խոնավությունից պաշտպանված տեղում` 50C-ից 150C-ի պայմաններում: