icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Ֆենոբարբիտալ, 100 մգ դեղահատեր

ԴեղաձեվըԴեղահատեր

ATC խումբՆյարդաբանություն: Հոգեբանություն

ATC ենթախումբՀակաէպիլեպսային դեղեր

Դեղի առևտրային անվանումըՖենոբարբիտալ

Դեղի միջազգային անվանումըՖենոբարբիտալ (Phenobarbital)

Մեկ դեղահատի բաղադրությունը

Ակտիվ բաղադրատարր՝ ֆենոբարբիտալ՝ 100,0 մգ

Օժանդակ նյութեր՝ միկրոբյուրեղային ցելյուլոզա, լակտոզայի մոնոհիդրատ, էթիլցելյուլոզա, նատրիումի օսլայի գլիկոլատ, մագնեզիումի ստեարատ, մաքրված տալկ։

Դեղաբանական-թերապևտիկ խումբ և ԱԲՔ կոդ

Հակաէպիլեպտիկ դեղեր։ Բարբիտուրատներ և դրանց ածանցյալներ։

ԱԲՔ կոդ՝ N03AA02

Կիրառման ցուցումներ

Էպիլեպսիայի բոլոր ձևերի բուժում և կանխարգելում, բացառությամբ աբսանսային ցնցումների (Petit mal)։

Կիրառման եղանակը և դեղաչափերը

Միշտ ընդունեք դեղը բժշկի ցուցման համաձայն։ Եթե վստահ չեք դեղաչափի վերաբերյալ, խորհրդակցեք Ձեր բժշկի կամ դեղագործի հետ։

Դեղաչափը և բուժման տևողությունը սահմանում է Ձեր բուժող բժիշկը։

Սովորական օրական դեղաչափը 50-200 մգ է, որը կարելի է ընդունել միանվագ։

Ընդհանուր օրական դեղաչափ չպետք է գերազանցի 600 մգ։

 

Եթե դուք մոռացել եք ընդունել Ֆենոբարբիտալ

Մի ընդունեք կրկնակի դեղաչափ՝ բաց թողնված դեղաչափը լրացնելու համար։ Շարունակեք դեղի ընդունումը սովորական դեղաչափով և նշանակված ժամին։

 

Եթե դուք վաղաժամ դադարեցնեք Ֆենոբարբիտալի ընդունումը

Բուժումը կարող է փոխվի կամ դադարեցվի աստիճանաբար միայն բժշկի հսկողության ներքո։

Երկարատև բուժման կտրուկ դադարեցումից հետո կարող է առաջանալ հանման համախտանիշ։

Ավելի թեթև ախտանիշներ (անհանգստություն, մկանային ցնցումներ, ձեռքերի դող, թուլություն, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, անքնություն, զարկերակային ճնշման անկում) առաջանում են վերջին դեղաչափի ընդունումից 8-12 ժամ հետո։ Ծանր ախտանիշներ (ցնցումներ, զառանցանք, կոմա) զարգանում են դեղի դադարեցումից 16 ժամ հետո։

Եթե այս դեղի օգտագործման վերաբերյալ ունեք լրացուցիչ հարցեր, դիմեք Ձեր բժշկին կամ դեղագործին։

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134416/1732626206794.pdf