


ԴեղաձեվըԴեղահատեր
ATC խումբՆյարդաբանություն: Հոգեբանություն
ATC ենթախումբՆեյրոլեպտիկներ
Դեղի առևտրային անվանումըՌիսպերիդոն
Դեղի միջազգային անվանումըՌիսպերիդոն (Risperidone)
Ներդիր թերթիկ՝ վրացերեն: Risperidone 2 mg coated tablets
Ակտիվ բաղադրանյութ` 2 մգ ռիսպերիդոն:
Օժանդակ բաղադրանյութեր` կորիզ՝ միկրոբյուրեղային ցելյուլոզ, լակտոզ մոնոհիդրատ, պովիդոն, եգիպտացորենի օսլա, մագնեզիումի ստեարատ, նատրիումի օսլայի գլիկոլատ; թաղանթ՝ տիտանի երկօքսիդ, հիպրոմելոզ, մաքրված տալկ, պրոպիլենգլիկոլ, խնձորի կանաչ ներկանյութ:
Մեծահասակներ.Ռիսպերիդոնը կարող է նշանակվել օրը մեկ կամ երկու անգամ: Սկզբական դեղաչափը օրական 2 մգ է: Երկրորդ օրը դեղաչափը կարելի է մեծացնել մինչև օրական 4 մգ: Այն կարելի է պահել որպես պահպանողական դեղաչափ կամ կատարել անհատական դեղաչափավորում: Հիմնականում օպտիմալ դեղաչափը կազմում է օրական 4-6 մգ : Որոշ դեպքերում կարող է արդարացված լինել դեղաչափի ավելի դանդաղ բարձրացումը, առավել ցածր սկզբնական և պահպանողական դեղաչափը: Օրական 10 մգ-ից մեծ դեղաչափերը ավելի բարձր արդյունավետություն չեն ցուցաբերել ի համեմատ ցածր դեղաչափերի, բացի այդ կարող են առաջացնել արտաբրգային համախտանիշների դրսևորումներ: Քանի որ օրական 16 մգ-ից բարձր դեղաչափերի անվտանգությունը ուսումնասիրված չէ, դրանից բարձր դեղաչափեր ընդունել չի թուլատրվում:
Երեխաներ. 18 տարեկանից ցածր երեխաների մոտ շիզոֆրենիայի բուժման համար դեղի օգտագործման մասին վկայությունները բացակայում են:
Տարեց հիվանդներ. Խորհուրդ տրվող նախնական դեղաչափը 0.5 մգ է՝ օրական երկու անգամ ընդունմամբ: Դեղաչափը կարելի է անհատապես բարձրացնել 0.5 մգ –ով երկու անգամ՝ մինչև օրական 1-2 մգ՝ երկու ընդունմամբ:
Խորհուրդ է տրվում որպես սկզբնական դեղաչաթ ընդունել 0.25 մգ օրը երկու անգամ: Անհրաժեշտության դեպքում կարելի է անհատապես բարձրացնել 0.25 մգ-ով՝ օրը 2 անգամ, ոչ շուտ քան մեկ օր անց: Հիվանդների մեծամասնության համար օպտիմալ դեղաչափը 0.5 մգ-ն է օրական 2 անգամ: Սակայն որոշ հիվանդներին ցուցված է 1մգ-ից օրը 2 անգամ: Մինչև օպտիման դեղաչափի հասնելը կարող է խորհուրդ տրվել դեղի ընդունում օրը մեկ անգամ:
Խորհուրդ տրվող սկզբնական դեղաչափը կազմում է օրական 2 մգ՝ մեկ անգամյա ընդունմամբ: Անհրաժեշտության դեպքում դեղաչափը կարող է մեծացվել 1 մգ-ով, ոչ շուտ քան 1 օր անց: Հիվանդների մեծամասնության համար օպտիմալ դեղաչափը օրական 2-6 մգ է:
Խորհուրդ տրվող սկզբնական դեղաչափը կազմում է 0.5 մգ օրական երկու անգամ: Անհրաժեշտության դեպքում դեղաչափը կարող է մեծացվել մինչև 1-2 մգ՝ օրական երկու անգամ:
50 կգ և ավել մարմնի զանգված ունեցող հիվանդներին դեղի խորհուրդ տրվող սկզբնական դեղաչափը կազմում է 0.5 մգ օրը մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում այդ դեղաչափը կարող է բարձրացվել օրական 0.5 մգ-ով, ոչ շուտ քան 1 օր անց: Դեղաչափավորման կարգը կրում է անհատական բնույթ և տատանվում է 0.25 մգ մինչև 1.5 մգ օրական 1 անգամ: 50 կգ-ից պակաս մարմնի զանգված ունեցող խորհուրդ տրվող սկզբնական դեղաչափը կազմում է 0.25 մգ օրը մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում այդ դեղաչափը կարող է բարձրացվել օրական 0.25 մգ-ով, ոչ շուտ քան 1 օր անց: Հիվանդների մեծամասնության համար օպտիմալ դեղաչափը օրական 0.5 մգ է: Սակայն որոշ հիվանդների համար նախընտրելի է օրական 0.25 մգ , երբ որոշների համար պահանջվում է դեղաչափի մեծացում մինչև օրական 0.75 մգ: Դեռահասների մոտ Ռիսպերիդոնի երկարատև ընդունումը պետք է գտնվի մշտական հսկողության տակ:

