icon-menu
icon-menu

About Us

˝Արփիմեդ˝ ՍՊԸ արտադրական տարածքները բաժանվում են հետևյալ բաժինների. Ոչ ստերիլ արտադրություն.

  • Կարծր դեղաձևերի բաժին – դեղահատերի և դեղապատիճների արտադրություն:
  • Հեղուկ դեղաձևերի բաժին – արտաքին օգտագործման հեղուկների, ներառյալ օճառահեղուկների, կախույթների, աէրոզոլների, լոսյոնների, ինչպես նաև ներքին ընդունման օշարակների արտադրություն:
  • Փափուկ դեղաձևերի բաժին – քսուքների, դենդողների և նրբաքսուքների արտադրություն:

Ստերիլ արտադրություն.

  • Ներարկման լուծույթների բաժին – ամպուլաների արտադրություն:
  • Աչքի ստերիլ քսուքների բաժին:

Ընկերության արտադրանքը նախատեսված է բժշկության հետևյալ ուղղությունների համար` կարդիոլոգիա, նևրոլոգիա, հոգեբուժություն, գաստրոէնտերոլոգիա, հեպատոլոգիա, թոքաբանություն, ալերգոլոգիա, էնդոկրինոլոգիա, անէսթեզիոլոգիա, մանկաբուժություն, գինեկոլոգիա, օտոռինոլոգիա, ատամնաբուժություն, պրոկտոլոգիա, ուռոլոգիա, նեֆրոլոգիա և մաշկաբանություն, և ներառում են հետևյալ կարևոր դեղաբանական խմբերը` ցավազրկողներ, գլյուկոկորտիկոիդներ, հակաբորբոքայինդեղեր, հակաբակտերիալդեղեր, հակապրոտոզոայինդեղեր, հակասնկայինդեղեր, հակապարազիտային դեղեր, վիտամիններ, պոլիվիտամիններ, միկրոտարրեր, հականեխիչմիջոցներ, ախտորոշիչ միջոցներ, կենսաբանորեն ակտիվ հավելումներ (ԿԱՆ): Ստերիլ արտադրական տարածքները և մանրէաբանական լաբորատորիան որակավորված են ըստ ISO-ի ˝Մաքուր սենյակ˝ պահանջների: Արտադրական տարածքների ˝մաքուր սենյակներում˝ օդափոխման համակարգի միջոցով ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ: Ընկերության ՋՕՕՀ համակարգը ապահովում է օդի անհրաժեշտ պարամետրերի` ջերմաստիճանի և խոնավության պահպանումը ողջ տարվա ընթացքում:

  

Հետևի՛ր առողջությանդ…

«Արփիմեդի» երկարաժամկետ ռազմավարությունը Հայաստանի և այլ երկրների բնակչությանը որակյալ, արդյունավետ, անվտանգ և մատչելի դեղերով ապահովելն է:

WATCH THE VIDEO
text that describes this image

Latest News

Նոր հեռանկարներ

Որակի հսկման լաբորատորիայի աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար, կապված արտադրական ծավալների ու արտադրատեսականու մեծացման և դրանց հետևանքով փորձաքննությունների իրականացման համար ձեռք բերվող նոր սարքերի տեղակայման հետ, 2016 թվականի նոյեմբեր ամսից ընկերությունում սկսվել են նոր Որակի հսկման լաբորատորիայի կառուցման աշխատանքները:

Առաջիկայում կառուցվելու է նաև նոր` <<Աչքի ստերիլ քսուքների>> բաժնի արտադրատարածք, որի նախագծման ժամանակ հաշվի են առնվելու արտադրական գործընթացի ծավալները, առանձնահատկությունները և գործող ՊԱԳ պահանջները:

read more
ՊԱԳ համապատասխանության ազգային հավաստագիր

Ուրախ ենք տեղեկացնել, որ ˝Արփիմեդ˝ ՍՊԸ-ն հաջողությամբ անցել է ՀՀ ԱՆ Դեղերի և Բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի կողմից հավաստագրման գործընթացը և ստացել է ՊԱԳ (Պատշաճ արտադրական գործունեության) համապատասխանության ազգային հավաստագիր AM/HVI/2016/01/03, տրված 01.12.2016:

read more
PIC/S ՊԱԳ համապատասխանության հավաստագրում

˝Արփիմեդ˝ ընկերությունը ուրախությամբ և հպարտությամբ տեղեկացնում է բոլոր հաճախորդներին և գործընկերներին այն մասին, որ ընկերությունը հաջողությամբ անցել է ՊԱԳ պահանջներին համապատասխանության տեսչական ստուգումը Ուկրաինայի բժշկական արտադրանքների Պետական վարչության կողմից: Այդ երկար, տքնաջան աշխատանք պահանջող ճանապարհը հաջողությամբ ավարտվել է 19.06.2014, ինչը հաստատվում է № 075/2014/SAUMP/GMP առ 19.06.2014թ. Ուկրաինայի Դեղերի Պետական ծառայության կողմից շնորհված հավաստագրով:

˝Արփիմեդ˝ ՍՊԸ միակն է ՀՀ-ում և առաջիններից մեկը Անդրկովկասում, որը ստացել է ՊԱԳ միջազգային հավաստագիր, ինչը փաստում է, որ ընկերության որակի ապահովման համակարգը, դեղերի արտադրատարածքներն ու սարքավորումները համապատասխանում են Ուկրաինայում ընդունված Պատշաճ Արտադրական Գործունեության պահանջներին, ինչպես նաև PIC/S պահանջներին, ԵՄ դիրեկտիվներին և ԱՀԿ պահանջներին:

read more